«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 1999 թվականի N 96
քաղ. Երևան
«ՆՈՐՔ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լուծարել «Նորք հեռուստատեսություն» պետական բաժնետիրական ընկերությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ստեղծել «Նորք հեռուստատեսություն» պետական բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողով և ձեռնարկել միջոցներ ընկերության լուծարման գործընթացը սահմանված կարգով իրականացնելու, ինչպես նաև աշխատանքից ազատման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 22-ի «Նորք հեռուստատեսություն» պետական բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, կանոնադրական հիմնադրամը և հիմնադրի կողմից լիազորված անձանց ցանկը հաստատելու մասին» N 73 որոշումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 25-ի N 113 որոշման խմբագրությամբ):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 25-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|