Գլխավոր տեղեկություն
Номер
N 96
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.03.15/6(72)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.02.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.02.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.02.1999
Дата вступления в силу
25.02.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 1999 թվականի N 96
քաղ. Երևան

 

«ՆՈՐՔ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել «Նորք հեռուստատեսություն» պետական բաժնետիրական ընկերությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ստեղծել «Նորք հեռուստատեսություն» պետական բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողով և ձեռնարկել միջոցներ ընկերության լուծարման գործընթացը սահմանված կարգով իրականացնելու, ինչպես նաև աշխատանքից ազատման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 22-ի «Նորք հեռուստատեսություն» պետական բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, կանոնադրական հիմնադրամը և հիմնադրի կողմից լիազորված անձանց ցանկը հաստատելու մասին» N 73 որոշումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 25-ի N 113 որոշման խմբագրությամբ):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան