Գլխավոր տեղեկություն
Номер
N 458
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.10.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.11.12/25
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.10.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.10.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.10.1997
Дата вступления в силу
20.10.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
20 հոկտեմբերի 1997 թ.

 

 

 

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 1997 թվականի N 458
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՆԿԱՏԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ծնողազուրկ և անապաստան երեխաների խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի առաջարկությանը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից Վանաձոր քաղաքում 100 երեխայի համար մանկատուն ստեղծելու մասին:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` Վանաձորի մանկատունն ապահովել համապատասխան շենքով:

3. Ընդունել ի գիտություն, որ Վանաձորի մանկատան 1998 թվականի պահպանման ծախսերը (բացի աշխատողների աշխատանքի վարձատրմանն ուղղված միջոցներից) իրականացվելու են հայ բարերարների կողմից տրվող միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Վանաձորի մանկատան աշխատողների աշխատանքի վարձատրության համար Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել միջոցներ:

5. Թույլատրել Վանաձորի մանկատանը բացել բանկային հաշիվ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան