Գլխավոր տեղեկություն
Номер
N 865
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.1999-10.07.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.12.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.12.1998
Дата вступления в силу
01.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.07.2000

040.0865.31.12.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

31 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 դեկտեմբերի 1998 թվականի N 865

քաղ. Երևան

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ (ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐԻ, ԲԱԶԱՅԻՆ ՆՊԱՍՏԻ, ԸՆՏԱՆԻՔԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՆԴԱՄԻՆ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՄԱՆ ՉԱՓԻ) ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում 1999 թվականի հունվարի 1-ից ընտանեկան նպաստի համակարգին անցնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը` 36,00 միավոր,

բ) ընտանեկան նպաստի բազային չափը` 3500 դրամ,

գ) ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվող հավելման չափը` 1300 դրամ,

դ) քաղաքային տրանսպորտ ունեցող բնակավայրերում բնակվող` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող` միայն չաշխատող կենսաթոշակառուներից (երկու և ավելի) բաղկացած ընտանիքների ընտանեկան նպաստի չափը` յուրաքանչյուրին 3500 դրամ հաշվարկով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան