«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
24 փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 1999 թվականի N 91
քաղ. Երևան
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Սյունիքի մարզի Քարաշենի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 67608 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին` Սյունիքի մարզի Քարաշենի համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 24-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հավելված N 1 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված Սյունիքի մարզի Քարաշենի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման եվ անցկացման հետ
| ||
NN |
Ծախսերը |
Գումարը (դրամ) |
| ||
1. | Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի աշխատավարձ (2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս) |
16000 |
2. |
Հրատարակչական ծախսեր |
7000 |
3. |
Քարոզչական աշխատանքների կազմակերպման ծախսեր |
7000 |
4. |
Տրանսպորտային ծախսեր |
5000 |
5. |
Փոստ, հեռախոս, հեռագիր |
3000 |
6. |
Գործուղման ծախսեր |
9000 |
7. |
Գրասենյակային ծախսեր |
3000 |
| ||
Ընդամենը | 50000 | |
Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր (326 ընտրող x 5 դրամ) |
1630 | |
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր (326 ընտրող x 3 դրամ) |
978 | |
| ||
Ընդամենը | 52608 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Թադևոսյան |
Հավելված N 2 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված Սյունիքի մարզի Քարաշենի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման եվ անցկացման հետ
| ||
NN |
Ծախսերը |
Գումարը (դրամ) |
| ||
1. | Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի աշխատավարձ |
8000 |
2. |
Տրանսպորտային ծախսեր |
5000 |
3. |
Փոստ, հեռախոս, հեռագիր |
1000 |
4. |
Գրասենյակային ծախսեր |
1000 |
| ||
Ընդամենը | 15000 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Թադևոսյան |