«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 փետրվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2000 թվականի N 57
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Փախստականներին ժամանակավոր կացարաններով ապահովելու նպատակով, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության տնօրինության` փախստականներով բնակեցված շենքերը (ցանկը կցվում է) հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմանը կից ցանկում նշված շենքերի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. «Համակարգչային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի «Փախստականների և Երևան քաղաքում բնակչության բնակարանային պայմանները բարելավելու միջոցառումների մասին» N 14 որոշման 2-րդ կետը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 8-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի եվ փախստականների վարչության տնօրինությանը հանձնվող շենքերԻ
NN Շենքի անվանումը Հասցեն Հարկայնությունը, Սենյակների Փախստականների 8/5760 206 122/238
ը/կ
մակերեսը
(քառ. մ)
թիվը
թիվը
1.
Նոր Նորքի
ուսանողական ավանի
N 1 հանրակացարան Երևան, Նոր Նորք,
2-րդ զանգված,
Մոլդովական փող.,
ուսանողական ավան
2.
Նոր Նորքի
ուսանողական ավանի
N 2 հանրակացարան Երևան, Նոր Նորք,
2-րդ զանգված,
Մոլդովական փող.,
ուսանողական ավան 8/5760
206
122/238
3.
Նոր Նորքի
ուսանողական ավանի
N 7 հանրակացարանԵրևան, Շիրակի 2ա,
Երևանի Շենգավիթի
թաղային համայնք8/5330
194
145/265
4.
Նոր Նորքի
ուսանողական ավանի
N 10 հանրակացարանԵրևան, Սողոմոն
Տարոնցու 5, Երևանի
Շենգավիթի թաղային
համայնք6/3240
155
104/230
5.
Կիրառական արվեստի և
դեկորատիվ իրերի
Երևանի N 5 ՄՊՏՈւ-ի
հանրակացարանԵրևան, արցախի փող.,
4-րդ նրբ., 10 շենք4/2640
120
93/148
6.
Երևանի N 26
ուսումնարանի
հանրակացարանԵրևան, Վարդաշեն,
6-րդ փող., 68,
Երևանի Էրեբունու
թաղային համայնք5/4350
116
45/115
7.
Աբովյանի
ճարտարագիտական
քոլեջի հանրակացարանԱբովյան, Հատիսի փողոց
9/6900
152
110/332
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.12.2009, N 1472-Ն | 31.12.2009, N 57 | |
03.05.2007, N 573-Ն | 01.06.2007, N 57 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|