Գլխավոր տեղեկություն
Номер
N 412
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.09.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.10.14/23
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.09.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.09.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.09.1997
Дата вступления в силу
24.09.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 1997 թվականի N 412
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 251 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» N 251 որոշման 6-րդ կետի «բ» և «գ» ենթակետերի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հատկացնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը 17,3 մլն դրամ` անհրաժեշտ բլանկների և ձևերի տպագրության համար, իսկ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` 9,5 մլն դրամ` առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների վկայականների միասնական նոր ձևի տպագրության համար:

2. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կենսաթոշակային ապահովագրության տարածքային կենտրոնների կենսաթոշակ նշանակող աշխատողների աշխատավարձերին 1997 թվականի սեպտեմբերի 1-ից սահմանել 15 տոկոս հավելում` Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» N 604 որոշմամբ կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնների աշխատողների համար հաստատված համապատասխան պաշտոնային դրույքաչափերի ներքին սահմանի նկատմամբ:

3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով գործադիր իշխանության մարմինների համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան