Գլխավոր տեղեկություն
Номер
N 749
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.11.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.12.22/31(64)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.11.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.11.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.11.1998
Дата вступления в силу
26.11.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26 նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 1998 թվականի N 749
քաղ. Երևան

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մրցանակներ շնորհել`

Աշտարակի «Կաթ» փակ բաժնետիրական ընկերությանը.

«Արմենիա Թրավըլ+M» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը.

«Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերությանը.

«Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը.

«Երևանի գարեջուր» բաց բաժնետիրական ընկերությանը.

«Երևանի ոսկերչական գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը.

«Թամարա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը.

«Շանթ» լիակատար տնտեսական ընկերակցությանը.

«Ջերմուկ» հանքային ջրի գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը.

«Ավտոգենմաշ» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 26-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան