Գլխավոր տեղեկություն
Номер
N 732
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.11.1998-21.06.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.11.30/30(63)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.11.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.11.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.11.1998
Дата вступления в силу
19.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.06.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան 

19 նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 1998 թվականի N 732
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների ծառայողական համազգեստի և հատուկ կոչումների տարբերանշանների նկարագիրը (կցվում է):

բ) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների ծառայողական համազգեստի և հատուկ կոչումների տարբերանշանների ձևերը (NN 1, 2, 3, 4, 5 ձևերը կցվում են):

գ) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների համազգեստի բաշխման նորմաները (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 19-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 19-ի N 732 որոշմամբ

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ

 

I. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների ծառայողական համազգեստը

 

Գլխարկը մուգ կապույտ գույնի կտորից է` կապույտ եզրաշերտով, երկշերտ հյուսած կապը (քուղը) երկու կոճակով ամրացվում է գլխարկաբոլորքի վրա` ցանցահյուսազարդով և ոսկեզօծ գլխարկանշանով:

Բարձրագույն կազմի դասային կոչում ունեցող աշխատողների գլխարկահովհարից վերև` գլխարկաբոլորքի վրա, բաց ոսկեզօծ լարահյուսից, դրվում է խորհրդանշան, որի կենտրոնական բացվածքում տեղադրված է հովհարաձև, ուռուցիկ ոսկեգույն զարդ` կենտրոնում` Հայաստանի Հանրապետության զինանշանով: Գլխարկահովհարը կապույտ գույնի է:

Տղամարդկանց բաճկոնը` տեսչական կազմի համար երկփեղկ է, միակողմանի, մեկշար` չորս կոճակով, իսկ սպայական կազմի համար` երկփեղկ, երկկողմանի, երկշար` երեք կոճակով, որոնց վրա դրոշմված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, թիկնամասով, հետծալված օձիքով և երկկարանի թևքերով` դաստակի մոտ` առանց կոճակի:

Բաճկոնի ձախակողմյան փեղկի կրծքամասում` փոքրիկ վրադիր կարվածքով կեղծ գրպանիկ: Բաճկոնի երկու փեղկի ներքևի մասում տեղադրված են ներկարովի գրպաններ` վրաեկող կափույրով:

Տաբատը կապույտ գույնի կտորից է` ուղիղ, գոտկատեղից ներքև իջնող երկու ծալքերով, երկկողմանի, թեք կտրվածքով ներկար գրպաններով:

Տաբատի հետնամասում` աջ կողմում, գոտկատեղից 10 սմ ներքև կարված է կտրված գրպան, որը կոճկվում է մուգ կապույտ գույնի մեկ կոճակով:

Կանանց բաճկոնի ձևը նույնն է, փեղկերը կոճկվում են դեպի ձախ:

Բաճկոնի հետ միասին կանանց տրվում է նույն գույնի կիսաշրջազգեստ` ամառային և ձմեռային: Կիսաշրջազգեստն ուղիղ է, գոտին հետնամասում կոճկվում է կապույտ գույնի մեկ կոճակով և «կայծակ» ճարմանդով:

Կիսաշրջազգեստը հետնամասում` միջնակարի վերջում ունի 15 սմ կտրվածք:

Կանանց տրվում է «Պիլոտկա» տեսակի գլխարկ:

Կանանց և տղամարդկանց համար վերնաշապիկը նույնն է, սպիտակ, ամառային` կարճաթև (թևի 1/2 չափով), ձմեռային` երկարաթև: Փողկապը մուգ կապույտ գույնի է:

Տղամարդկանց կիսավերարկուն կապույտ գույնի է, շղթայով: Կիսավերարկուն վերջնամասում հավաքվում է ներկարված լարահյուսով: Օձիքը` չծալվող, առջևի մասում կոճկվում է կապույտ գույնի մեկ կոճակով, հետևի մասում` գլխանոցով, որը հավաքվում և փակվում է «կայծակ» ճարմանդով: Կիսավերարկուն առջևում` ներքևի մասում, ունի երկու կտրված գրպան: Թևքերը կոճկվում են մեկական կոճակով, ձախ թևքի վրա` ուսագլխից 15 սմ դեպի բազուկը, տեղադրվում է փափուկ գործվածքից պատրաստված «Մաքսային ծառայություն» թևքանշանը:

 

II. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների հատուկ կոչումների տարբերանշանները

 

Հատուկ կոչումների տարբերանշաններն ուսադիրներն են: Ուսադիրները պատրաստվում են կապույտ գույնի հատուկ հյուսվածքից: Ուսադիրը երկարավուն է, զուգահեռ կողմերով, ձգված, դեպի ուսագլուխը կլորացված: Ուսադիրի երկարությունը 11 սմ է, իսկ լայնությունը` 5 սմ: Այն եզրակարված է 0,5 սմ լայնությամբ ոսկեգույն, երկշերտ լարահյուսով:

 

Մաքսային ծառայության գլխավոր պետական խորհրդականի ԵՎ խորհրդականի ուսադիրները

 

Մաքսային ծառայության գլխավոր պետական խորհրդականի ուսադիրի վրա, ուսադիրի երկարությամբ ամրացվում են Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը, իսկ դրանից ներքև` ոսկեգույն, հնգաթև 2 մեծ աստղ:

Մաքսային ծառայության պետական խորհրդականի ուսադիրի վրա ամրացվում են Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը, իսկ դրանից ներքև` ուռուցիկ, ոսկեգույն, հնգաթև մեկ մեծ աստղ:

 

Մաքսային ծառայության 1-ին, 2-րդ ԵՎ 3-րդ դասերի խորհրդականների ուսադիրները

 

Մաքսային ծառայության 1-ին դասի խորհրդականի ուսադիրի վրա, ուսադիրի երկարությամբ, հաջորդաբար ամրացվում են ոսկեգույն, ուռուցիկ, հնգաթև միջին մեծության 3 աստղ, 2-րդ դասի խորհրդականի ուսադիրի վրա նույնանման 2 աստղ և 3-րդ դասի խորհրդականի ուսադիրի վրա` մեկ աստղ:

 

Մաքսային ծառայության 1-ին, 2-րդ ԵՎ 3-րդ դասերի տեսուչների ուսադիրները

 

Մաքսային ծառայության 1-ին դասի տեսուչի ուսադիրի վրա, ուսադիրի երկարությամբ, հաջորդաբար ամրացվում են ոսկեգույն, ուռուցիկ, հնգաթև 3 փոքր աստղ, 2-րդ դասի տեսուչի ուսադիրի վրա` նույնանման 2 աստղ և 3-րդ դասի տեսուչի ուսադիրի վրա` մեկ աստղ:

 

III. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների կողմից տարբերանշաններ կրելու կարգը

 

Ուսադիրները կրում են բաճկոնի և վերնաշապիկի վրա: Բաճկոնի ձախ կողմում, կրծքամասում կրում են ոսկեգույն, մետաղյա ութանկյուն (երկու քառակուսի) խորհրդանշան, կենտրոնում` Հայաստանի Հանրապետության արծաթափայլ զինանշանը, որը վերևի մասում ներփակվում է կիսաշրջանաձև «Մաքսային ծառայություն» անվանումով, իսկ ներքևի մասում` տվյալ մաքսային ծառայության աշխատողի անձնական համարով:

Բաճկոնի ձախ թևքին ամրացվում է փափուկ գործվածքից պատրաստված Հայաստանի Հանրապետության շրջանաձև զինանշանը, որը շրջափակվում է «Մաքսային ծառայություն» հայերեն և անգլերեն անվանումներով (չափը 11 x 9):

Փափուկ գործվածքից պատրաստված զինանշանն ամրացվում է նաև կիսավերարկուի ձախ թևքին` ուսագլխից 15 սմ դեպի բազուկը:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 19-ի N 732 որոշմամբ

 

Ձև 1

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_17542

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_17543

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԴԱՍԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԴԱՍԻ ՏԵՍՈՒՉ

Ներմուծեք նկարագրությունը_17544

Ներմուծեք նկարագրությունը_17545

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԴԱՍԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԴԱՍԻ ՏԵՍՈՒՉ

Ներմուծեք նկարագրությունը_17546

Ներմուծեք նկարագրությունը_17547

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ԴԱՍԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ԴԱՍԻ ՏԵՍՈՒՉ

Ներմուծեք նկարագրությունը_17548

Ներմուծեք նկարագրությունը_17549

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 19-ի N 732 որոշմամբ

 

Ձև 2

 

ՏԵՍՉԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ

 

Ներմուծեք նկարագրությունը_17552

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 19-ի N 732 որոշմամբ

 

Ձև 3

 

ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ

 

Ներմուծեք նկարագրությունը_17551

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 19-ի N 732 որոշմամբ

 

Ձև 4

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ

Ներմուծեք նկարագրությունը_17550

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 19-ի N 732 որոշմամբ

 

Ձև 5

 

ՏՂԱՄԱՐԴՈՒ

ԿԱՆԱՑԻ

Ներմուծեք նկարագրությունը_13053

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 19-ի N 732 որոշմամբ

 

Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԲԱՇԽՄԱՆ

 


Անվանումը

Քանակը (հատ)

Ժամկետը (տարի)


Վերնաշապիկ` կարճաթև 2 1
Վերնաշապիկ` երկարաթև 2 2
Պիջակ 1 2
Տաբատ (շրջազգեստ) 3 2
Գլխարկ զինանշանով 1 2
Փողկապ 2 2
Տաք բաճկոն 1 2
Տաք տաբատ 1 2
Կոշիկ 2 զույգ 1
Կոշիկ` երկարաճիտ 1 զույգ 2
Ուսադիր` կոճակներով 3 զույգ 2
Աստղեր ըստ ներկայացման
Թևքի տարբերանշան 2 2

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.06.2002, N 802-Ա ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան