Գլխավոր տեղեկություն
Номер
N 620
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.10.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.10.30/24(122)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.10.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.10.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.10.2000
Дата вступления в силу
30.10.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

4 հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2000 թվականի N 620

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 20-ի «2000 թվականին բացառապես անվճար բժշկական օգնություն և ծառայություններ իրականացնող հիվանդանոցային հաստատությունների ցանկն ու մահճակալների թիվը հաստատելու մասին» N 412 որոշման 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 12-ի «2000 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» N 299 որոշմամբ նախատեսված հատկացումների վերաբաշխում կատարելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման N 1 հավելվածի`

05 խմբի («Առողջապահություն») 02 ենթախմբի («Հիվանդանոցային բուժօգնություն») «1. Բուժօգնություն բացառապես անվճար հիվանդանոցներում» տողով նախատեսված գումարը պակասեցնել 850000.0 հազ. դրամով` 1000000.0 հազ. դրամով ավելացնելով 05 խմբի 02 ենթախմբի «2. Տարափոխիկ (ինֆեկցիոն) հիվանդությունների բուժում», 100000.0 հազ. դրամով` 05 խմբի 02 ենթախմբի «4. Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բուժօգնություն», 250000.0 հազ. դրամով` 05 խմբի 02 ենթախմբի «5. Անհետաձգելի բուժօգնություն», 400000.0 հազ. դրամով` 05 խմբի 02 ենթախմբի «6. Բժշկական օգնություն բնակչության անապահով խմբերին» տողերով նախատեսված գումարները.

05 խմբի 03 ենթախմբով («Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն») նախատեսված գումարը պակասեցնել 500000.0 հազ. դրամով`  05 խմբի 03 ենթախմբի «2. Մինչև 15 տարեկան երեխաների առողջության առաջնային պահպանում», 250000.0 հազ. դրամով` 05 խմբի 03 ենթախմբի «3. Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն» և 130000.0 հազ. դրամով` 05 խմբի 03 ենթախմբի «4. Դիսպանսերային բուժօգնություն» տողով նախատեսված գումարները` 300000.0 հազ. դրամով ավելացնելով 05 խմբի 02 ենթախմբի («Հիվանդանոցային բուժօգնություն») «3. Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն» և 200000.0 հազ. դրամով` 05 խմբի 02 ենթախմբի «7. Բուժօգնություն մինչև 8 տարեկան երեխաներին» տողերով նախատեսված գումարները.

05 խմբի 06 ենթախմբի («Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր») «1. Շտապօգնության ծառայության ավտոպարկի նորացում» տողով նախատեսված գումարը պակասեցնել 127500.0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 05 խմբի 05 ենթախմբի («Բուժօգնության այլ ծառայություններ») «2. Կենտրոնացված միջոցներով դեղորայքի, շիճուկների, պատվաստանյութերի ձեռքբերում» տողով նախատեսված գումարը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 12-ի «2000 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» N 299 որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2000 թվականի
հունիսի 12-ի N 299 որոշման

 

 2000 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եվ ծառայությունների ծավալների բաշխումն ըստ բժշկական օգնության ու ծառայությունների տեսակների եվ պետական պատվեր տեղադրող մարմինների

 

Խումբը

Ենթա-
խումբը

Ֆինանսավորվող ծրագրերը

Գումարը
(հազ. դրամ)

Պետական պատվեր տեղադրող մարմինները

 

 

 

 

ՀՀ առողջապահության
նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական
գործակալություն  

1

2

3

4

5

6

05   ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
որից`
20,311,391.5 5,504,504.9 14,806,886.6
  02 Հիվանդանոցային բուժօգնություն
այդ թվում`
9405782.8   9405782.8
1. Բուժօգնություն բացառապես անվճար հիվանդանոցներում 383756.0 383756.0
2. Տարափոխիկ (ինֆեկցիոն) հիվանդությունների բուժում 1026242.0 1026242.0
3. Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն 1362660.0 1362660.0
4. Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բուժօգնություն 1074889.0 1074889.0
5. Անհետաձգելի բուժօգնություն 2156300.0 2156300.0
6. Բժշկական օգնություն բնակչության սոցիալապես անապահով խմբերին 1415467.0 1415467.0
7. Բուժօգնություն մինչև 8 տարեկան երեխաներին 1410350.0 1410350.0
8. Այլ նեղ մասնագիտացված հիվանդանոցային բուժօգնություն 504261.0 504261.0
9. Բժշկասոցիալական վերականգնման և աշխատունակության փորձաքննության ծառայությունների ձեռքբերում 31257.8 31257.8
10. Հոգեբանական առողջության վերականգնման ծառայությունների ձեռքբերում 40600.0 40600.0
  03 Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն
այդ թվում`
4350000.0   4350000.0
1. 15 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության առողջության առաջնային պահպանում 2388928.0 2388928.0
2. Մինչև 15 տարեկան երեխաների առողջության առաջնային պահպանում 1574172.0 1574172.0
3. Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն 184800.0 184800.0
4. Դիսպանսերային բուժօգնություն 202100.0 202100.0
  04 Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայություններ
այդ թվում`
952926.7 952926.7  
1. Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության պահպանում 952926.7 952926.7  
  05 Բուժօգնության այլ ծառայություններ
այդ թվում`
2336492.0  1336092.0 1000000.0
1. Շտապ բժշկական օգնություն 1000000.0   1000000.0
2. Կենտրոնացված միջոցներով դեղորայքի, շիճուկների, պատվաստանյութերի ձեռքբերում 1067900.0 1067900.0  
3. Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ 60000.0 60000.0  
4. Բուժօգնության այլ ծառայություններ մատուցող հիմնարկների պահպանում 106612.0 106612.0  
5. Բուժօգնության այլ ծառայությունների գծով պետական պատվեր 101980.0 101980.0  
  06 Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր
այդ թվում`
2879139.3 2879139.3  
1. Շտապօգնության ծառայության ավտոպարկի նորացում 22500.0

22500.0

2. Հարակից ծառայություններ մատուցող հիմնարկների պահպանում 7798.0 7798.0
3. Հարակից ծառայությունների գծով պետական պատվեր 212301.3 212301.3
4. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող առողջապահության առաջնային պահպանման ծրագրին`
ՀՀ կառավարության մասնակցություն
421190.0 421190.0
5. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող առողջապահության ֆինանսավորման և առողջության առաջնային պահպանման ծրագիր 2215350.0 2215350.0

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան