«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
4 հոկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2000 թվականի N 620
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 20-ի «2000 թվականին բացառապես անվճար բժշկական օգնություն և ծառայություններ իրականացնող հիվանդանոցային հաստատությունների ցանկն ու մահճակալների թիվը հաստատելու մասին» N 412 որոշման 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 12-ի «2000 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» N 299 որոշմամբ նախատեսված հատկացումների վերաբաշխում կատարելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման N 1 հավելվածի`
05 խմբի («Առողջապահություն») 02 ենթախմբի («Հիվանդանոցային բուժօգնություն») «1. Բուժօգնություն բացառապես անվճար հիվանդանոցներում» տողով նախատեսված գումարը պակասեցնել 850000.0 հազ. դրամով` 1000000.0 հազ. դրամով ավելացնելով 05 խմբի 02 ենթախմբի «2. Տարափոխիկ (ինֆեկցիոն) հիվանդությունների բուժում», 100000.0 հազ. դրամով` 05 խմբի 02 ենթախմբի «4. Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բուժօգնություն», 250000.0 հազ. դրամով` 05 խմբի 02 ենթախմբի «5. Անհետաձգելի բուժօգնություն», 400000.0 հազ. դրամով` 05 խմբի 02 ենթախմբի «6. Բժշկական օգնություն բնակչության անապահով խմբերին» տողերով նախատեսված գումարները.
05 խմբի 03 ենթախմբով («Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն») նախատեսված գումարը պակասեցնել 500000.0 հազ. դրամով` 05 խմբի 03 ենթախմբի «2. Մինչև 15 տարեկան երեխաների առողջության առաջնային պահպանում», 250000.0 հազ. դրամով` 05 խմբի 03 ենթախմբի «3. Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն» և 130000.0 հազ. դրամով` 05 խմբի 03 ենթախմբի «4. Դիսպանսերային բուժօգնություն» տողով նախատեսված գումարները` 300000.0 հազ. դրամով ավելացնելով 05 խմբի 02 ենթախմբի («Հիվանդանոցային բուժօգնություն») «3. Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն» և 200000.0 հազ. դրամով` 05 խմբի 02 ենթախմբի «7. Բուժօգնություն մինչև 8 տարեկան երեխաներին» տողերով նախատեսված գումարները.
05 խմբի 06 ենթախմբի («Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր») «1. Շտապօգնության ծառայության ավտոպարկի նորացում» տողով նախատեսված գումարը պակասեցնել 127500.0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 05 խմբի 05 ենթախմբի («Բուժօգնության այլ ծառայություններ») «2. Կենտրոնացված միջոցներով դեղորայքի, շիճուկների, պատվաստանյութերի ձեռքբերում» տողով նախատեսված գումարը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 12-ի «2000 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» N 299 որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված N 1 |
2000 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եվ ծառայությունների ծավալների բաշխումն ըստ բժշկական օգնության ու ծառայությունների տեսակների եվ պետական պատվեր տեղադրող մարմինների
Խումբը |
Ենթա- |
Ֆինանսավորվող ծրագրերը |
Գումարը |
Պետական պատվեր տեղադրող մարմինները | |
|
|
|
|
ՀՀ առողջապահության |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
05 | ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ որից` |
20,311,391.5 | 5,504,504.9 | 14,806,886.6 | |
02 | Հիվանդանոցային բուժօգնություն այդ թվում` |
9405782.8 | 9405782.8 | ||
1. Բուժօգնություն բացառապես անվճար հիվանդանոցներում | 383756.0 | 383756.0 | |||
2. Տարափոխիկ (ինֆեկցիոն) հիվանդությունների բուժում | 1026242.0 | 1026242.0 | |||
3. Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն | 1362660.0 | 1362660.0 | |||
4. Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բուժօգնություն | 1074889.0 | 1074889.0 | |||
5. Անհետաձգելի բուժօգնություն | 2156300.0 | 2156300.0 | |||
6. Բժշկական օգնություն բնակչության սոցիալապես անապահով խմբերին | 1415467.0 | 1415467.0 | |||
7. Բուժօգնություն մինչև 8 տարեկան երեխաներին | 1410350.0 | 1410350.0 | |||
8. Այլ նեղ մասնագիտացված հիվանդանոցային բուժօգնություն | 504261.0 | 504261.0 | |||
9. Բժշկասոցիալական վերականգնման և աշխատունակության փորձաքննության ծառայությունների ձեռքբերում | 31257.8 | 31257.8 | |||
10. Հոգեբանական առողջության վերականգնման ծառայությունների ձեռքբերում | 40600.0 | 40600.0 | |||
03 | Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն այդ թվում` |
4350000.0 | 4350000.0 | ||
1. 15 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության առողջության առաջնային պահպանում | 2388928.0 | 2388928.0 | |||
2. Մինչև 15 տարեկան երեխաների առողջության առաջնային պահպանում | 1574172.0 | 1574172.0 | |||
3. Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն | 184800.0 | 184800.0 | |||
4. Դիսպանսերային բուժօգնություն | 202100.0 | 202100.0 | |||
04 | Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայություններ այդ թվում` |
952926.7 | 952926.7 | ||
1. Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության պահպանում | 952926.7 | 952926.7 | |||
05 | Բուժօգնության այլ ծառայություններ այդ թվում` |
2336492.0 | 1336092.0 | 1000000.0 | |
1. Շտապ բժշկական օգնություն | 1000000.0 | 1000000.0 | |||
2. Կենտրոնացված միջոցներով դեղորայքի, շիճուկների, պատվաստանյութերի ձեռքբերում | 1067900.0 | 1067900.0 | |||
3. Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ | 60000.0 | 60000.0 | |||
4. Բուժօգնության այլ ծառայություններ մատուցող հիմնարկների պահպանում | 106612.0 | 106612.0 | |||
5. Բուժօգնության այլ ծառայությունների գծով պետական պատվեր | 101980.0 | 101980.0 | |||
06 | Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր այդ թվում` |
2879139.3 | 2879139.3 | ||
1. Շտապօգնության ծառայության ավտոպարկի նորացում | 22500.0 |
22500.0 | |||
2. Հարակից ծառայություններ մատուցող հիմնարկների պահպանում | 7798.0 | 7798.0 | |||
3. Հարակից ծառայությունների գծով պետական պատվեր | 212301.3 | 212301.3 | |||
4. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող առողջապահության առաջնային պահպանման ծրագրին` ՀՀ կառավարության մասնակցություն |
421190.0 | 421190.0 | |||
5. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող առողջապահության ֆինանսավորման և առողջության առաջնային պահպանման ծրագիր | 2215350.0 | 2215350.0 |