Գլխավոր տեղեկություն
Номер
N 863
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.12.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.12.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.12.1998
Дата вступления в силу
30.12.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 1998 թվականի N 863

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում գիտատեխնիկական քաղաքականությունը համակարգելու, գիտության կառավարման համակարգը բարելավելու և գիտական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր գիտատեխնիկական քաղաքականության խորհուրդ:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել խորհրդի անհատական կազմը և կանոնադրությունը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, ինչպես նաև հանրապետությունում գիտական գործունեության բարելավման մի շարք միջոցառումների մասին» N 120 որոշման 1-ին կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ