Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
___________________ Վ. Գաբրիելյան |
___________________ Գ. Խաչատրյան |
|
19 ապրիլի 2011 թ. N 19 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ՏՎՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՀԵՏՈ` ՄԻՆՉԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԱՎԱՐՏԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏՈՂԻՆ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 164-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան:
Օրենսգրքի 165-րդ հոդվածի համաձայն աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդը, ներառվում են`
1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.
2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, oրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ.
3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը.
5) հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը` նախկին աշխատանքին վերադառնալու դեպքում.
6) oրինական գործադուլի ժամանակահատվածը.
7) oրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ:
Օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր: Օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի վարձու աշխատողների ցանկը, ինչպես նաև Օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի համաձայն գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար աշխատավարձից պահվում կամ գանձվում է աշխատավարձի հաշվին աշխատողին տրված կանխավճարը, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվում է Օրենսգրքով նախատեսված հետևյալ հիմքերով`
1) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը (109-րդ հոդված, 1-ին մաս, 6-րդ կետ).
2) օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից (109-րդ հոդված, 1-ին մաս, 7-րդ կետ).
3) աշխատանքի ընդունվելիս Օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կետերի համաձայն աշխատողի ներկայացրած տեղեկատվությունը կեղծ է եղել (109-րդ հոդված, 1-ին մաս, 12-րդ կետ).
4) աշխատանքի ընդունվելիս որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից զրկված լինելու փաստը աշխատողը թաքցրել է (109-րդ հոդված, 1-ին մաս, 13-րդ կետ).
5) Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում.
6) աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում (113-րդ հոդված, 1-ին մաս, 5-րդ կետ).
7) աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում (113-րդ հոդված, 1-ին մաս, 6-րդ կետ).
8) աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում (113-րդ հոդված, 1-ին մաս, 8-րդ կետ).
9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի աշխատանքի չներկայանալու դեպքում (113-րդ հոդված, 1-ին մաս, 9-րդ կետ).
10) պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում (113-րդ հոդված, 1-ին մաս, 10-րդ կետ):
Վերը նշված հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում աշխատավարձի հաշվին աշխատողին տրված կանխավճարից առաջացած գործատուին ունեցած պարտքերը` մարելու համար աշխատողների աշխատավարձից պահումներ կամ գանձումներ կարող են կատարվել, երբ աշխատողն ազատվում է աշխատանքից մինչև աշխատանքային տարվա ավարտը, որի համար նրան տրամադրվել էր արձակուրդ: Այդ դեպքում գանձվում է չաշխատած օրերի համար վճարված գումարը:
Օրենսգրքի 214-րդ հոդվածի համաձայն աշխատավարձը վճարելիս պահումների և գանձումների ընդհանուր չափը հաշվարկվում է oրենքով սահմանված կարգով, որը չի կարող գերազանցել աշխատողի 1 ամսվա աշխատավարձի 50%-ը:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
Այն դեպքում, երբ մինչև աշխատանքային տարվա ավարտը աշխատողին տրամադրվել է տվյալ տարվա ամենամյա արձակուրդ, սակայն աշխատողն ազատվում է աշխատանքից մինչև այդ աշխատանքային տարվա ավարտը, ապա`
1) չաշխատած օրերի համար վճարված արձակուրդային գումարը որոշելու համար հաշվարկվում է տվյալ գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածում աշխատողին հասանելիք արձակուրդի օրերի քանակը, որից հետո կատարվում է արձակուրդային գումարի վերահաշվարկ, և արդյունքում գործատուի կողմից ավել վճարված արձակուրդային գումարները գանձվում են վարձու աշխատողից.
2) տվյալ գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածում աշխատողին հասանելիք 1 ամսվա արձակուրդի օրերի քանակը որոշվում է աշխատանքային տարվա համար աշխատողին հասանելիք արձակուրդի օրերի քանակը 12-ի բաժանելու միջոցով, իսկ աշխատած ոչ լրիվ ամսվա համար հասանելիք արձակուրդի օրերի քանակը որոշվում է աշխատողին հասանելիք 1 ամսվա արձակուրդի օրերի քանակը տվյալ ամսվա լրիվ աշխատանքային օրերի թվի վրա բաժանելու և տվյալ ամսում փաստացի աշխատած և ամենամյա արձակուրդի իրավունք տվող ստաժի այլ ժամանակահատվածում ներառված օրերի թվով բազմապատկելու միջոցով.
3) աշխատողին հասանելիք արձակուրդի օրերի քանակը որոշելուց հետո կատարվում է արձակուրդային գումարի վերահաշվարկ և այդ ժամանակաշրջանների համար օրենքով սահմանված կարգով ներկայացվում են ճշտված հաշվարկներ (հաշվետվություններ):
Օրինակ. Կազմակերպությունը աշխատում է 5-օրյա աշխատանքային շաբաթով և, հետևաբար` Օրենսգրքով սահմանված ամենամյա արձակուրդի օրերի քանակը կազմում է 20 աշխատանքային օր: Կազմակերպությունը աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր է կնքել 2010թ. հունվարի 18-ին, համաձայն որի յուրաքանչյուր ամսվա աշխատավարձը կազմել է 120000 դրամ: Աշխատողի համար 2010թ. օգոստոսի 9-ից մինչև սեպտեմբերի 3-ը (ներառյալ) ձևակերպվել է ամենամյա արձակուրդ: Աշխատանքային պայմանագիրը լուծվել է 2010թ. նոյեմբերի 25-ին:
(դրամ) |
Ցուցանիշը |
Գումարը |
Հաշվարկը |
Արձակուրդային գումարի հաշվարկը | ||
միջին ամսական աշխատավարձը |
120000 |
120000:6x6 |
միջին օրական աշխատավարձը |
5714 |
120000:21 |
արձակուրդային գումարը |
114280 |
5714x20 |
2010թ. օգոստոս ամսվա հաշվարկը | ||
աշխատավարձը |
27273 |
120000:22x5 |
արձակուրդային գումարը |
97138 |
114280:20x17 |
ԱՎՈՒՄ (ընդամենը) |
124411 |
27273+97138 |
վարձու աշխատողի սոցիալական վճարը |
3732 |
124411x3% |
գործատուի սոցիալական վճարը |
20221 |
19000+(124411-100000)x5% |
սոցիալական վճարներ (ընդամենը) |
23953 |
3732+20221 |
անձնական նվազեցումը |
30000 |
|
եկամտահարկը |
10136 |
8000+((124411-(3732+ 30000))-80000)x20% |
2010թ. սեպտեմբեր ամսվա հաշվարկը | ||
արձակուրդային գումարը |
17142 |
114280:20x3 |
աշխատավարձը |
102857 |
120000:21x18 |
ԱՎՈՒՄ (ընդամենը) |
119999 |
17142+102857 |
վարձու աշխատողի սոցիալական վճարը |
3600 |
119999x3% |
գործատուի սոցիալական վճարը |
20000 |
19000+(119999-100000)x5% |
սոցիալական վճարներ (ընդամենը) |
23600 |
3600+20000 |
անձնական նվազեցումը |
30000 |
|
եկամտահարկը |
9280 |
8000+((119999-(3600+ 30000))-80000)x20% |
2010թ. հունվարի 18-ից մինչև նոյեմբերի 25-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում առկա են 9 լրիվ ամիսներ (փետրվար-հոկտեմբեր), որոնց համար արձակուրդի օրերի քանակը կազմում է` 15.00 օր (20:12/ամիս/x9/ամիս/), և 2 ոչ լրիվ ամիսներ (հունվար և նոյեմբեր), որոնց համար արձակուրդի օրերի քանակը կազմում են. հունվար` 1.00 օր (1.67:15x9) և նոյեմբեր` 1.44 օր (1.67:22x19), որտեղ 1.67` մեկ ամսվա հասանելիք արձակուրդի օրերի թիվն է (20/օր/:12/ամիս/): Տվյալ դեպքում` աշխատողին հասանելիք արձակուրդային օրերի քանակը կլինի 17 լրիվ աշխատանքային օր (15.00+1.00+1.44=17.44): Գործատուն`
ա. վերահաշվարկում է նախկինում հաշվարկված արձակուրդային գումարն արդեն 17 աշխատանքային օրվա կտրվածքով, որը կազմում է 97138 դրամ (114280:20x17), իսկ տարբերությունը` 17142 դրամ (114280-97138).
բ. կատարում է վերահաշվարկ` վերահաշվարկված և նախկինում հաշվարկված արձակուրդային գումարների նկատմամբ հաշվարկված եկամտահարկի ու պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով, որը տվյալ դեպքում կազմում է.
(դրամ) |
Աշխատավարձը և արձակուրդային գումարը |
Եկամտա- հարկը |
Պարտադիր սոցիալական ապահովության վճարները | ||
վարձու աշխա-տողի |
գործատուի | |||
2010թ. օգոստոսի համար | ||||
նախկինում հաշվարկված |
124411 (27273+97138) |
10136 |
3732 |
20221 |
վերահաշվարկված (չի փոխվում) |
124411 (27273+97138) |
10136 |
3732 |
20221 |
տարբերությունը |
0 |
0 |
0 |
0 |
2010թ. սեպտեմբերի համար | ||||
նախկինում հաշվարկված |
119999 (102857+17142) |
9280 |
3600 |
20000 |
վերահաշվարկված (փոխվում է) |
102857 (102857+0) |
6977 |
3086 |
19143 |
տարբերությունը |
17142 |
2303 |
514 |
857 |
գ. վարձու աշխատողից գանձում է 14325 դրամ (17142-(2303+514)) մինչև աշխատանքային պայմանագրի լուծումը.
դ. 2010թ. սեպտեմբեր ամիսը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվում է հարկային գործակալի եկամտահարկի ճշտված հաշվարկ և գործատուի պարտադիր սոցիալական ապահովության վճարների ճշտված հաշվետվություն:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|