Գլխավոր տեղեկություն
Номер
N 766
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.12.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.12.22/31(64)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.12.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.12.1998
Дата вступления в силу
22.12.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
3 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 1998 թվականի N 766
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար արտոնյալ վարկեր ներգրավելու պայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին տրամադրել 6 մլն գերմանական մարկ գումարի երաշխիք «Կրեդիտանշտալտ Ֆյուր Վիդերաուֆբաու» կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև ստորագրված «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում» ծրագրի շրջանակներում վարկ ստանալու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը Հայաստանի Հանրապետության այլ շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ ստեղծել հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության տրամադրած երաշխիքների հիման վրա օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված վարկային միջոցների տեղաբաշխման արդյունավետության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան