«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 1998 թվականի N 845
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 94 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանի «Հանրախանութ-գրախանութ» (քաղ. Երևան, Նաղաշ Հովնաթանի փող.) «Հանրախանութ» (քաղ. Երևան, Նորքի 6-րդ զանգվ.), «Հանրախանութ» (քաղ. Երևան, Նորաշեն թաղ.), «Պրոֆտեխնիկական ուսումնարան» (քաղ. Երևան, Նուբարաշեն), «Աղբամշակման գործարան» (քաղ. Երևան, Նուբարաշեն), «Մաշտոցի շրջանի զինկոմիսարիատ» (քաղ. Երևան Հ/Ա գ-3 թաղ.), «Պոլիկլինիկա» (քաղ. Երևան, Նորաշեն թաղ.), «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության «Երքաղգործկոմի վարչական շենք» (քաղ. Երևան, Գրիգոր Լուսավորչի փող.) և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղքիմիացման հանրապետական կայանի չորանոց» (քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 22) անավարտ շինարարության օբյեկտները մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2.1. Հաշվեկշռային մեթոդով 21714 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Երևանի քաղաքապետարանի «Հանրախանութ-գրախանութ» (քաղ. Երևան, Նաղաշ Հովնաթանի փող.) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:
2.2. Մրցութային հանձնաժողովին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
2.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.
շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:
2.4. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
2.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 13656 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Երևանի քաղաքապետարանի «Հանրախանութ» (քաղ. Երևան, Նորքի 6-րդ զանգվ.) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:
3.2. Մրցութային հանձնաժողովին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինրարության օբյեկտի, մրցույթի անցկացման, պայմանների ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
3.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.
շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:
3.4. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
3.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 15114 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Երևանի քաղաքապետարանի «Հանրախանութ» (քաղ. Երևան, Նորաշեն թաղ.) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:
4.2. Մրցութային հանձնաժողովին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
4.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.
շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:
4.4. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
4.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. Հաշվեկշռային մեթոդով 14212 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Երևանի քաղաքապետարանի «Պրոֆտեխնիկական ուսումնարան» (քաղ. Երևան, Նուբարաշեն) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:
5.2. Մրցութային հանձնաժողովին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
5.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.
շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:
5.4. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
5.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. Հաշվեկշռային մեթոդով 134976 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Երևանի քաղաքապետարանի «Աղբամշակման գործարան» (քաղ. Երևան, Նուբարաշեն) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:
6.2. Մրցութային հանձնաժողովին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
6.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.
շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:
6.4. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
6.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1. Հաշվեկշռային մեթոդով 4377 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Երևանի քաղաքապետարանի «Մաշտոցի շրջանի զինկոմիսարիատ (քաղ. Երևան, Հ/Ա գ-3 թաղ.) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:
7.2. Մրցութային հանձնաժողովին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
7.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.
շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:
7.4. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
7.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
8.1. Հաշվեկշռային մեթոդով 30461 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Երևանի քաղաքապետարանի «Պոլիկլինիկա» (քաղ. Երևան, Նորաշեն թաղ.) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:
8.2. Մրցութային հանձնաժողովին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
8.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.
շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:
8.4. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
8.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
9.1. Հաշվեկշռային մեթոդով 108079 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Երևանի քաղաքապետարանի «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության «Երքաղգործկոմի վարչական շենք» (քաղ. Երևան. Գրիգոր Լուսավորչի փող.) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:
9.2. Մրցութային հանձնաժողովին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
9.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.
շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:
9.4. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
9.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
10.1. Հաշվեկշռային մեթոդով 1391 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղքիմիացման հանրապետական կայանի չորանոց» (քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 22) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:
10.2. Մրցութային հանձնաժողովին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
10.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.
շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:
10.4. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
10.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 94 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմանը կից ցանկի «Երևանի քաղաքապետարան» բաժնից հանել 1-ին, 2, 8, 15 և 16-րդ կետերը:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
Երեվանի քաղաքապետարանի «Հանրախանութ-գրախանութ», «Հանրախանութ», «Հանրախանութ», «Պրոֆտեխնիկական ուսումնարան», «Աղբամշակման գործարան», «Մաշտոցի շրջանի զինկոմիսարիատ», «Պոլիկլինիկա», «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության «Երքաղգործկոմի վարչական շենք» եվ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղքիմիացման հանրապետական կայանի չորանոց» անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման մրցութային հանձնաժողովի
Պ. Ղալթախչյան | - ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ս. Աբրահամյան | - Երևանի քաղաքապետ |
Է. Մուրադյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Գ. Խաչատրյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Վ. Առաքելյան | - ՀՀ սեփականաշնորհման նախարարության մրցույթների կազմակերպման բաժնի պետ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|