Գլխավոր տեղեկություն
Номер
N 504
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.08.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.11.03/59(358)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.08.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.08.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.08.1998
Дата вступления в силу
13.08.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13 օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 1998 թվականի N 504

քաղ. Երևան

 

«ՓՈՔՐ» ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «փոքր» մասնավորեցման օբյեկտները (ցանկը կցվում է) դրանց աշխատավորական կոլեկտիվներին:

2. Պետական գույքի գնորդը վճարումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 13-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Ց Ա Ն Կ

 

ուղղակի վաճառքի ձեվով մասնավորեցվող «փոքր» մասնավորեցման օբյեկտների

 

__________________________________________________________________

NN ը/կ

Օբյեկտի անվանումը

Քաղաքը/մարզը

Հասցեն

Գնահատված արժեքը (դրամ)

__________________________________________________________________

1.

N 2 զինվորական առևտրի խանութ քաղ. Գյումրի Կիրովի 6 2073524

2.

«Շիրառսպաս» ՊՁ-ի N 89 կրպակ քաղ. Գյումրի Անի թաղ., 3-րդ փող. 89110

3.

«Տավուշառսպաս» ՊՁ-ի «Տակառիկ» խորովածանոց քաղ. Դիլիջան Երևանյան խճուղի 587227

4.

«ԱվտոԶԱԶ» տեխսպասարկում» ֆիրմային խանութ Արարատի մարզ գ. Նոր Խարբերդ 2013840

5.

«Երառսպաս» ՊՁ-ի հասարակական սննդի N 1 ԴՁ-ի N 3 պաղպաղակի տաղավար քաղ. Երևան Մանթաշյան 1 176915