Գլխավոր տեղեկություն
Номер
N 277
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.07.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.08.11/18
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.07.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.07.1997
Дата вступления в силу
15.07.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
15 հուլիսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 1997 թվականի N 277
քաղ. Երևան

1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության «Երևանի ալրաղաց» դուստր ձեռնարկությանը 1997 թվականի հուլիսին 3,22 մլն ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժեքով 14,0 հազար տոննա (1 տոննան` 230 ԱՄՆ-ի դոլար) պարենային ցորեն գնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով պայմանագիր կնքել իտալական «Գրանդի մոլինի իտալիանի Ս. Պ. Ա.» ընկերության հետ` պարենային ցորենը Հայաստանի Հանրապետությունում ստացվելու օրվանից դրա պայմանագրային արժեքն ընկերությանը 90 օրվա ընթացքում համամասնորեն վճարելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) սույն որոշման 1-ին կետին համապատասխան պայմանագրի կատարումն ապահովելու երաշխիքներ տրամադրել իտալական «Գրանդի մոլինի իտալիանի Ս. Պ. Ա.» ընկերությանը.

բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության «Երևանի ալրաղաց» դուստր ձեռնարկության հետ սույն որոշման 1-ին կետին համապատասխան պայմանագրի կատարումն ապահովելու երաշխիքները տրամադրելու պայմանների վերաբերյալ կնքել համապատասխան պայմանագիր:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` իրականացնել անհրաժեշտ վերահսկողություն` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության «Երևանի ալրաղաց» դուստր ձեռնարկության և իտալական «Գրանդի մոլինի իտալիանի Ս. Պ. Ա.» ընկերության միջև կնքված պայմանագրին համապատասխան սահմանված ժամկետներում նախատեսված վճարումներն ամբողջությամբ կատարելու նկատմամբ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան