Գլխավոր տեղեկություն
Номер
N 711
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.11.1998-27.12.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.11.30/30(63)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.11.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.11.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.11.1998
Дата вступления в силу
30.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.12.1999

040.0711.17.11.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 1998 թվականի N 711
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 577 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների ու ծառայությունների գնման կարգի մասին» N 577 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 27-ի N 39 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) որոշման 1-ին կետով ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների ու ծառայությունների գնումների միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի լիազորությունները վերապահել միջազգային վարկային համաձայնագրերի համաձայն ստեղծված ծրագրերի կառավարման խորհուրդներին.

բ) որոշման 3-րդ կետից հանել «կից» բառը.

գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին, 4-րդ, 6-րդ կետերը և որոշման հավելվածը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան