Գլխավոր տեղեկություն
Номер
N 852
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.12.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.12.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.12.1998
Дата вступления в силу
28.12.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 1998 թվականի N 852

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 597 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության աղետի գոտում որոշ օբյեկտներ որպես դպրոցներ օգտագործելու մասին» N 597 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Օձուն» մանկական առողջարանը հանձնել Լոռու մարզպետարանի տնօրինությանը` Օձունի թիվ 2 դպրոցին տրամադրելու համար».

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան