Գլխավոր տեղեկություն
Номер
N 786
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.12.1998-12.10.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.12.22/31(64)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.12.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.12.1998
Дата вступления в силу
11.12.1998

040.0786.11.12.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
11 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 1998 թվականի N 786
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ, ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ «ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգի գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության գիտահետազոտական ինստիտուտը, մանկավարժության հանրապետական ինստիտուտը, մանկավարժական գրադարանը և բարձրագույն կրթության պրոբլեմների գիտամեթոդական կենտրոնը:

2. Ստեղծել «Կրթական բարեփոխումների կենտրոն» պետական բաժնետիրական ընկերություն:

3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` ստեղծել կրթության գիտահետազոտական ինստիտուտի, մանկավարժության հանրապետական ինստիտուտի, մանկավարժական գրադարանի և բարձրագույն կրթության պրոբլեմների գիտահետազոտական կենտրոնի լուծարքային հանձնաժողով և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սահմանված կարգով լուծարման գործընթացն իրականացնելու, ինչպես նաև աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար:

5. Լուծարված ինստիտուտների, մանկավարժական գրադարանի և բարձրագույն կրթության պրոբլեմների գիտամեթոդական կենտրոնի շենքերն ու գույքը սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տնօրինությանը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 11-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան