Գլխավոր տեղեկություն
Номер
N 517
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.09.2000-11.05.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2000.09.14/22(120)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.08.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.08.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.08.2000
Дата вступления в силу
14.09.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.08.2013

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 oգոստոսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 օգոստոսի 2000 թվականի N 517
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈԼՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ` ԾԱԽՍԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում զինծառայողների հետազոտումն ու բուժումն իրականացվում են այդ հաստատությունների միջոցների հաշվին` պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում զինծառայողների հետազոտման և բուժման` ծախսերի հետագա փոխհատուցմամբ, կարգը (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
օգոստոսի 28-ի N 517 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում զինծառայողների հետազոտման եվ բուժման` ծախսերի հետագա փոխհատուցմամբ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում` պետական առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում, այդ հաստատությունների միջոցների հաշվին` զինծառայողների հետազոտման և բուժման` ծախսերի հետագա փոխհատուցմամբ, անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալու կարգը և պայմանները:

2. Զինծառայողները բժշկական օգնություն ստանալու համար բժշկական հաստատություններ ուղեգրվում են այն դեպքում, երբ նրանց ծառայության վայրում բացակայում են համապատասխան գերատեսչական բժշկական հաստատությունները, ինչպես նաև` շտապ ու անհետաձգելի դեպքերում:

3. Հիվանդ զինծառայողներին բժշկական հաստատություններ հոսպիտալացման և ամբուլատոր - պոլիկլինիկական հետազոտման նպատակով ուղեգրել կարող են`

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը (զորամաս` 14203),

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալը` միայն մաշկավեներական և հոգեբուժական հիվանդություններով տառապող հիվանդներին (զորամաս` 88865),

գ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բժշկական վարչության հոսպիտալը,

դ) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության ռազմաբժշկական ծառայության պոլիկլինիկան,

ե) Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ սահմանապահ ծառայության «Արմենիա» զորախմբի բժշկական ծառայության պետը (զորամաս` 2089),

զ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության բուժծառայության պետը և քաղաքացիական պաշտպանության գնդի բուժծառայության պետը (զորամաս` 52431):

4. Բժշկական հաստատությունը հիվանդ զինծառայողներին հիվանդանոցային պայմաններում հետազոտման և բուժման համար տալիս է ուղեգիր` 3 օրինակից, իսկ ամբուլատոր - պոլիկլինիկական մասնագիտական հետազոտման համար` 2 օրինակից:

5. Հիվանդ զինծառայողները բժշկական հաստատություններ ամբուլատոր - պոլիկլինիկական մասնագիտական հետազոտման ներկայանում են զորամասի ներկայացուցչի ուղեկցությամբ (ունենալով ուղեգիր` 2 օրինակից): Ուղեգրի մեկ օրինակը որպես հիմք մնում է բուժհաստատությունում` հետազոտման համար, մյուս օրինակը` հետազոտող բժշկի ստորագրությամբ և հաստատության կնիքով կնքված, վերադարձվում է ուղեգրող հիմնարկի ներկայացուցչին:

6. Շտապ բժշկական օգնության և անհետաձգելի վիճակների դեպքերում հիվանդ զինծառայողների հոսպիտալացումը կազմակերպվում է մոտակա բժշկական հաստատությունում: Բուժհաստատությունն ընդունված զինծառայողների մասին տեղեկացնում է տարածաշրջանային ոստիկանությանը` ընդունարանի մատյանում կատարելով համապատասխան գրառում` ոստիկանության հերթապահի պաշտոնը, անունը, ազգանունը, հաղորդման ամսաթիվը և ժամը:

7. Հիվանդ զինծառայողների դուրսգրումը կատարվում է միայն ուղեգրող հաստատության ներկայացուցչի ներկայությամբ` նախօրոք (3 օր առաջ) դրա մասին հայտնելով տվյալ հաստատությանը:

8. Զինծառայողների հետազոտման և բուժման ծախսերը փոխհատուցվում են «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային գործառական դասակարգման N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») համապատասխան ծրագրերի միջոցների հաշվին` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների համար սահմանված գներով: