«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
31 դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 դեկտեմբերի 1999 թվականի N 800
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի N 855, 1999 թվականի փետրվարի 25-ի N 97 և 1999 թվականի օգոստոսի 27-ի N 547 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի`
4-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. | |
«ե) կրպակների (տաղավարների) վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն |
1 ապրիլի 2000 թ.». |
6-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. | |
«գ) կրպակների (տաղավարների) վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն |
1 ապրիլի 2000 թ.». |
9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. |
|
«9. Հայաստանի Հանրապետության գյուղերում կրպակների (տաղավարների) վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն |
1 հունվարի 2001 թ.». |
10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. |
|
«10. Հիվանդանոցների և ամբուլատոր բուժհիմնարկների կողմից բնակչությանը բժշկական օգնության ու բուժսպասարկման (այդ թվում` կանխարգելիչ և ախտորոշման) ծառայությունների մատուցման կազմակերպում |
1 ապրիլի 2000 թ.». |
11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. |
|
«11. Հիվանդանոցների և ամբուլատոր բուժհիմնարկների կողմից բնակչությանը ստոմատոլոգիական (ատամնաբուժական պրակտիկա) ծառայությունների մատուցման կազմակերպում |
1 ապրիլի 2000 թ.». |
13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. |
|
13. Վարսավիրական ծառայությունների մատուցման կազմակերպում |
1 ապրիլի 2000 թ.»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |