Գլխավոր տեղեկություն
Номер
N 141
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.02.2001-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.03.22/10(142) Հոդ.208
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.02.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.02.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.02.2001
Дата вступления в силу
26.02.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26 փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2001 թվականի N 141
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2001 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից որոշ առաջնահերթ ծախսերի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 5 հավելվածում`

ա) 14 խմբի 01 ենթախմբում «2. Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի սպասարկում (տոկոսավճար)» ծրագրի գծով 2001 թվականի առաջին եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը պակասեցնել 80,000.0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով նշված ծրագրով 2001 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը.

բ) 01 խմբի 03 ենթախմբում «3. Միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարներ» ծրագրի գծով 2001 թվականի առաջին եռամսյակում նախատեսված հատկացումների գումարն ավելացնել 80,000.0 հազ. դրամով` նույն չափով պակասեցնելով նշված ծրագրով 2001 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 26-ից:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան