Գլխավոր տեղեկություն
Номер
N 632
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.10.1999-01.06.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1999.11.01/27(93)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.10.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.10.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.10.1999
Дата вступления в силу
16.10.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.04.2010

040.0632.16.10.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 հոկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 1999 թվականի N 632
քաղ. Երևան

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված, այդ թվում` Հայաստանի Հանրապետության տարածքում անձին փախստականի կարգավիճակ տալու, մերժելու, դադարեցնելու, զրկելու իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը, իսկ օրենքի 4 հոդվածով նախատեսված` փախստականի վկայական և ճամփորդական փաստաթուղթ տալու իրավասությունը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 16-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան