«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
27 նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 1998 թվականի N 750
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
Ելնելով «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հարկային և ոչ հարկային եկամուտների ապահովման դինամիկայից, որի արդյունքում իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետբյուջեով նախատեսված առավել կարևոր և օրենքով պաշտպանված ծախսերը, ինչպես նաև հաշվի առնելով էներգետիկայի և այլ ենթակառուցվածքային ոլորտներում 1998 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պաշտպանվող սակագների կայունացման քաղաքականության իրականացման հետևանքով «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրամաշնորհների ստացման և արտաքին աղբյուրներից ֆինանսավորման ժամկետների էական հետաձգումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և սույն որոշման հավելվածում նշված ծախսերն ըստ առաջնահերթության արտացոլված ծախսերի իրականացնել միջազգային ֆինանսական կազմակերպությունների բազմակողմանի և միակողմանի դոնորներից ստացված դրամաշնորհների ու վարկերի փաստացի ծավալներին համապատասխան:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1998 թվականի դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամփոփ տեղեկատվություն միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացված դրամաշնորհների ու վարկերի փաստացի ծավալների մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՎ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԴՈՆՈՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՈՒ ՎԱՐԿԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ԾԱՎԱԼՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
(հազ. դրամ)
________
1. | Վառելիքաէներգետիկ համալիր խմբի էլեկտրաէներգետիկա ենթախմբի կապիտալ շինարարություն` Սյունիք-Կենտրոն համակարգաստեղծ ԷՀ-ի ուժեղացում (նախագծային աշխատանքներ) |
28 000 |
2. | Վառելիքաէներգետիկ համալիր խմբի էլեկտրաէներգետիկա ենթախմբի կապիտալ շինարարություն` էներգետիկայի օժանդակության ծրագիր |
10 000 |
3. | Վառելիքաէներգետիկ համալիր խմբի էլեկտրաէներգետիկա ենթախմբի կապիտալ շինարարություն` Քանաքեռ ՀԷԿ-ի վերակառուցում և վերազինում |
50 000 |
4. | Վառելիքաէներգետիկ համալիր խմբի ատոմային էներգետիկա ենթախմբի կապիտալ շինարարություն` ՀԱԷԿ-ի հովացման համակարգ |
250 000 |
5. | Վառելիքաէներգետիկ համալիր խմբի էներգետիկ բնագավառի այլ գործունեություն ենթախմբի նավթի, գազի հետազոտման միջազգային ծրագրին մասնակցություն | 10 000 |
6. | Գյուղատնտեսություն, անտառային և ջրային տնտեսություն և ձկնաբուծություն խմբի հողերի բարելավման աշխատանքներ ենթախմբի կապիտալ շինարարություն` ոռոգման ցանցերի վերակառուցում |
50 000 |
7. | Բնակարանային կոմունալ տնտեսություն խմբի այլ ծրագրեր ենթախմբի կապիտալ շինարարություն` Կապան քաղաքի Արփիկ ավանի հակասողանքային միջոցառումներ |
5 000 |
8. | ՀՀ ժողդատարանների կապիտալ վերանորոգում | 70 000 |
9. | Գյուղատնտեսություն, անտառային և ջրային տնտեսություն և ձկնաբուծություն խմբի հողերի բարելավման աշխատանքներ ենթախմբի Արփա-Սևան թունելի շահագործման և տեխնիկական վիճակի բարելավման ծախսերից կապիտալ վերանորոգում |
100 000 |
10. | Գյուղատնտեսություն, անտառային և ջրային տնտեսություն և ձկնաբուծություն խմբի հողերի բարելավման աշխատանքներ ենթախմբի ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման, դրենաժային ցանցերի մաքրման և նորոգման աշխատանքների իրականացման ծախսեր |
50 000 |
11. | Այլ տնտեսական ծախսեր խմբի առևտուր, մատակարարման գործունեություն և պետական նյութական պահուստներ ենթախմբի ՀՀ պետական ռեզերվների վարչության համակարգի ձեռնարկությունների պահպանումից կապիտալ վերանորոգում |
27 000 |
12. | ՀՀ արտաքին գործերի նախարարության ծախսերից կապիտալ վերանորոգում | 60 000 |
13. |
IV հավելվածով նախատեսված ծախսերի կրճատմամբ բյուջեի ծախսերի |
375 000 |
գազամատակարարում |
75 000 | |
սոցիալական ապահովության բնակարանային շինարարություն |
50 000 | |
վագոնային հավաքակայան |
50 000 | |
պետական պահուստի ձևավորում |
200 000 | |
14. | Բնակարանային կոմունալ տնտեսություն խմբի բնակարանային տնտեսություն և բնակարանային շինարարություն ենթախմբի կապիտալ շինարարություն` Թալին քաղաքի բ/շ 4 (բլոկ 2) |
21 700 |
15. | Բնակարանային կոմունալ տնտեսություն խմբի բնակարանային տնտեսություն և բնակարանային շինարարություն ենթախմբի կապիտալ շինարարություն` Թալին քաղաքի բ/շ 20 |
21 000 |
16. | ՀՀ տրանսպորտի նախարարության կողմից իրականացվող ճանապարհային տնտեսության վրա ուղղված ծախսեր` բացառությամբ Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող մայրուղիների վերականգնման ծրագրի |
432 000 |
17. | Քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարության անցկացման միջոցառումներ |
350 000 |
18. | Վճարումներ միջազգային կազմակերպություններում ՀՀ անդամակցության համար |
180 000 |
19. | Միջազգային ֆինանսական կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացվող միջոցներով իրականացվող նպատակային ծրագրերին կառավարության մասնակցություն |
241 000 |
20. | ՀՀ պահուստային ֆոնդ | 500 000 |
21. | ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների գործուղման ծախսերի կրճատում |
265 633.7 |
22. | ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների գույքի, գրասենյակային իրերի ձեռքբերման ծախսերի կրճատում |
2 040 790 |
23. | ՀՀ դեսպանություններ և ռազմական կցորդներ | 1 000 000 |
24. | Ընդհանուր բնույթի պետական ծառայություններ խմբի ընդհանուր բնույթի պետական այլ ծառայություններ ենթախմբի ՀՀ սեփականաշնորհման նախարարության միջոցառումներ ծրագրից |
40 000 |
25. | Ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման ծախսեր | 100 000 |
26. | ՀՀ գանձապետական պարտատոմսերի պատրաստման ծախսեր | 20 000 |
27. | Ընդամենը` ՀՀ վարչապետի 380 որոշմամբ ծախսերի նվազեցում, այդ թվում` |
308 680 |
ՀՀ առողջապահության նախարարության համաճարակային |
53 800 | |
ՀՀ կառավարության աշխատակազմի 1998 թվականի |
100 000 | |
ՀՀ կրթության և գիտության նախարարության համակարգի |
4 000 | |
ՀՀ կրթության և գիտության նախարարության համակարգի |
7 600 | |
ՀՀ սեփականաշնորհման նախարարության տրանսպորտային |
380 | |
ՀՀ սոցիալական ապահովության նախարարության բյուջեով նախատեսված, սակայն տնտեսված ծախսերի կրճատում |
9 240 | |
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության |
50 500 | |
28. | Մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանում և շահագործում |
100 000 |
29. | Լեռնահանքային արդյունաբերություն և հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), վերամշակող արդյունաբերություն և շինարարություն և բնապահպանություն խմբի լեռնահանքային արդյունաբերություն և երկրաբանահետախուզություն ենթախմբի երկրաբանահետախուզություն (ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի N 584 որոշմամբ կատարված փոփոխությունները) |
212 000 |
30. | Հատկացումներ փախստականների սոցիալական խնդիրների լուծման համար |
46 600 |
31. | Մուծումներ պետական սոցիալական ապահովագրության, կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամներին |
200 000 |
32. | Գյուղատնտեսություն, անտառային և ջրային տնտեսություն և ձկնաբուծություն խմբի բույսերի պաշտպանություն և սերմնաբուծություն ենթախմբի ՀՀ գյուղատնտեսության նախարարություն այլ ծախսերի ծրագրերից |
273 000 |
ԸՆԴԱՄԵՆԸ | 7 437 403.7 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Թադևոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|