Գլխավոր տեղեկություն
Номер
N 706
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.11.1998-22.05.2003)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.11.30/30(63)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.11.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.11.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.11.1998
Дата вступления в силу
11.11.1998

040.0706.11.11.98

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան 

11 նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 1998 թվականի N 706
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել խաղաղ ժամանակ զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների սննդի օրական միջին նորման` համաձայն N 1 հավելվածի:

2. Գաղտնի:

3. Հաստատել ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում դատապարտյալների սննդի օրական միջին նորման` համաձայն N 3 հավելվածի:

4. Հաստատել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության քրեական հետախուզության վարչության անչափահասների ընդունիչ-տեղաբաշխման բաժնում գտնվող երեխաների սննդի օրական միջին նորման` համաձայն N 4 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` հիմք ընդունելով սույն որոշմամբ հաստատված սննդի օրական միջին նորմաները` մեկամսյա ժամկետում հաստատել, ըստ զորատեսակների, իրենց համակարգի համար սննդի ապահովման նորմաները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 11-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 11-ի N 706 որոշման

 

Խաղաղ ժամանակ զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների սննդի օրական միջին նորման

 


 
Սննդամթերքի անվանումը
Սննդի նորման մեկ օրվա համար (գրամ)

  Հաց` ցորենի ալյուրից, 1-ին տեսակի 750
  Ձավարեղեն 120
  Մակարոնեղեն 40
  Միս, մսամթերք 175
  Ձուկ՝ առանց գլխի 100
  Կենդանական յուղ, մարգարին 20
  Կարագ 20
  Պանիր 25
  Կաթ 100
  Հավի ձու (շաբաթվա ընթացքում) 4 հատ
  Բուսական յուղ 20
  Շաքար, շաքարավազ 70
  Աղ՝ կերակրի 20
  Թեյ 1
  Տոմատի մածուկ 6
  Դափնետերև 0,2
  Կարտոֆիլ 600
  Բանջարեղեն, այդ թվում` 260
 

կաղամբ

 130
 

գազար

50
 

գլուխ սոխ

50
 

բազուկ

30
Մանանեխի փոշի 0,3
Տաքդեղ 0,3
Քացախ 2
Հյութ 200
Լուցկի` մեկ ամսվա համար 6 տուփ
Ծխախոտ` առանց ֆիլտրի, մեկ օրվա համար 20 հատ

 

1. Պետության հաշվին նշված նորմայով մատակարարվում են`

ա) սպայական կազմը և ենթասպաները, որոնք ծառայում են անմիջապես սահմանի վրա կամ գտնվում են ռազմական գործողությունների գոտում, կամ անընդհատ աշխատում են օդանավակայաններում, փորձադաշտերում, տեխնիկական և մեկնաթռիչքային դիրքերում` զբաղվելով ինքնաթիռների և ուղղաթիռների անմիջական սպասարկմամբ.

բ) այն զինծառայողները, որոնք գտնվում են կարգապահական գումարտակներում.

գ) զինապարտները և ուսանողները` զորահավաքների ժամանակ,

դ) հաստիքային նվագախմբի սաները,

ե) այն քաղաքացիները, որոնք զորակոչվում են զինվորական ծառայության` զորամաս մեկնելու համար` զինկոմիսարիատներ և հավաքակետեր ներկայանալու օրվանից,

զ) այն քաղաքացիները, որոնք զինկոմիսարիատների և հավաքակետերի կողմից ուղարկվում են զինվորական հոսպիտալներ` բժշկական քննության,

է) սպաները և ենթասպաները` մարտական հերթապահության ժամանակ:

2. Այն զինծառայողներին, որոնք ծառայությունն անցնում են ծովի մակերևույթից 1500 մ բարձրության վրա տեղաբաշխված զորամասերում, նշված նորմայից բացի լրացուցիչ տրվում են`

 

  երշիկ 50 գ
կարագ 10 գ
պանիր 10 գ
հյութ 100 գ

 

3. Այն զինծառայողներին, որոնք ծառայությունն անցնում են ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա տեղաբաշխված զորամասերում և ներգրավված են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության գործում, նշված նորմայից բացի լրացուցիչ տրվում են`

 

  երշիկ 70 գ
կարագ 15 գ
մեղր 15 գ
թխվածքաբլիթ 20 գ
շաքար 15 գ

 

4. Այն զինծառայողներին (շարքային), որոնց ծառայությունն անցնում է պատվո պահակային վաշտում, նշված նորմայից բացի լրացուցիչ տրվում են`

 

  միս 100 գ
կարագ 10 գ
խտացրած կաթ 15 գ

 

5. Այն զինծառայողներին (շարքային), որոնք աշխատում են (ծառայում են) իոնացված ճառագայթների ազդեցության գոտում և իր բաղադրության մեջ թունավոր պարունակություն ունեցող վառելիքի հետ, նշված նորմայից բացի լրացուցիչ տրվում են`

 

  միս 55 գ
կարագ 25 գ
խտացրած կաթ 20 գ

 

6. Այն զինծառայողներին (շարքային), որոնք ներգրավված են գիշերային մարտական հերթապահությունում (ժամը 00-ից մինչև առավոտյան ժամը 6.00-ն), նշված նորմային բացի լրացուցիչ տրվում են`

 

  հաց 100 գ
թեյ 0,5 գ
շաքար 15 գ

 

7. Կալանքի տակ գտնվող զինծառայողներին տրվում են`

 

  շաքար 40 գ
միս 100 գ

 

Կարագ և պանիր չի տրվում, իսկ մնացած սննդամթերքը տրվում է համաձայն նորմայի:

8. Այն զինծառայողներին (շարքային), որոնք ծառայությունն անցնում են Հայաստանի Հանրապետության հյուսիսային ուղղությամբ գտնվող զորամասերում, հոկտեմբեր ամսից մինչև ապրիլ ամիսը ներառյալ, նշված նորմայից բացի լրացուցիչ տրվում են`

 

  սխտոր 10 գ
սալ 50 գ
սպիրտ 50 գ
վիտամին C 0,1 գ
թեյ 1 գ
պովիդլո 30 գ
խտացրած կաթ 30 գ
մեղր 15 գ

 

9. Այն զինծառայողներին (շարքային), որոնք ծառայությունն անցնում են Հայաստանի Հանրապետության հարավային ուղղությամբ գտնվող զորամասերում, նշված նորմայից բացի լրացուցիչ տրվում են`

 

  շաքար 10 գ
թեյ 0,5 գ
թխվածքաբլիթ 40 գ

 

10. Հիվանդ զինծառայողներին նշված նորմայից բացի լրացուցիչ տրվում են`

 

  թռչնի միս 50 գ
կարագ 45 գ
կովի կաթ 400 գ
թթվասեր 80 գ
կաթնաշոռ 80 գ
ձու (օրական) 1 հատ
բնական սուրճ 1 գ
կարտոֆիլի օսլա 5 գ
թթխմոր 0,5 գ
թարմ միրգ 200 գ
մուրաբա 5 գ

 

11. Թույլատրվում է դիետիկ սնունդ կազմակերպել զինվորների ընդհանուր թվի մինչև 6 տոկոսի համար:

12. Երբ հնարավոր չէ տաք ճաշ պատրաստել հիմնական մթերաբաժնի մթերքով, ապա այդ դեպքում ամբողջ մթերաբաժնի փոխարեն 1 մարդու համար 1 օրվա ընթացքում տրվում են`

 

պաքսիմատ`
  բանակային 300 գ
մսի պահածո 350 գ
մսաբուսական պահածո 530 գ
շաքար 90 գ
թեյ 3 գ

 

Նշված չոր մթերաբաժինն անընդմեջ 3 օրվանից ավելի չպետք է տրվի:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 11-ի N 706 որոշման

 

Ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում դատապարտյալների սննդի օրական միջին նորման

 


 
Սննդամթերքի անվանումը
Սննդի նորման մեկ օրվա համար (գրամ)

  Հաց 650
  Ձավարեղեն 120
  Մակարոնեղեն 20
  Միս, մսամթերք 90
Կաթ (կաթի փոշի) 100(14,3)
  Ձուկ՝ առանց գլխի 100
  Կենդանական յուղ, մարգարին 45
Շաքար, շաքարավազ 40
  Աղ՝ կերակրի 10
  Թեյ 1
  Տոմատի մածուկ 3
  Դափնետերև 0,1
  Կարտոֆիլ 550
  Բանջարեղեն 250
Հյութ 100


Հիվանդներին նշված նորմայից բացի լրացուցիչ տրվում են`

բուսական յուղ 20գ
կարագ 25գ
կաթ (կաթի փոշի) 100գ (14.3գ)
հավի ձու 0,5 հատ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 11-ի N 706 որոշման

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի ԵՎ ազգային անվտանգության նախարարության քրեական հետախուզության վարչության անչափահասների ընդունիչ-տեղաբաշխման բաժնում գտնվող երեխաների սննդի օրական միջին նորման

 


 
Սննդամթերքի անվանումը
Սննդի նորման մեկ օրվա համար (գրամ)

  Հաց 600
  Ձավարեղեն 90
  Մակարոնեղեն 40
  Միս, մսամթերք 150
  Ձուկ՝ առանց գլխի 100
  Կենդանական յուղ, մարգարին 20
  Կարագ 20
  Պանիր 25
  Կաթ (կաթի փոշի) 200(28,57)
  Հավի ձու (շաբաթվա ընթացքում) 4 հատ
  Բուսական յուղ 20
  Շաքար, շաքարավազ 70
  Աղ՝ կերակրի 10
  Թեյ 1
  Տոմատի մածուկ 3
  Դափնետերև 0.1
  Կարտոֆիլ 600
  Բանջարեղեն 240
 

այդ թվում`

 
 

կաղամբ

130
 

գազար

40
 

գլուխ սոխ

40
 

բազուկ

30
  Հյութ 150

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան