040.0731.19.11.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 1998 թվականի N 731
քաղ. Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ հիմնելու մասին» N 165 որոշմամբ հիմնված, սակայն պետական գրանցում չստացած Հայաստանի սոցիալական հիմնադրամի հիման վրա ստեղծել «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
2. Հաստատել «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ» ծրագրի կառավարման խորհրդի կազմը (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 19-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Է. Սանդոյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ) | |
Գ. Եգանյան | - ՀՀ սոցիալական ապահովության նախարար | |
Դ. Զադոյան | - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարար | |
Լ. Մկրտչյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար | |
Ֆ. Փիրումյան | - ՀՀ քաղաքաշինության նախարար | |
Ս. Աբրահամյան | - Երևանի քաղաքապետ | |
Ա. Ղազարյան | - Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի գրասենյակի տնօրեն | |
Ժ. Մարկոսյան | - «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության գլխավոր տնօրեն |