Գլխավոր տեղեկություն
Номер
N 690
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.11.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.11.30/30(63)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.11.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.11.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.11.1998
Дата вступления в силу
06.11.1998

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան 

6 նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 1998 թվականի N 690
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 1998/99 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գյուղական, հատկապես սահմանամերձ վայրերի, ինչպես նաև աղետի գոտու համար բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության առաջարկությունը և 1998/99 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության մի շարք պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ստեղծել վճարովի ուսուցմամբ նախապատրաստական բաժիններ ու հաստատել ընդունելության տեղերի թիվը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`

ա) մինչև 1998 թվականի հոկտեմբերի 30-ը հաստատել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական բաժինների գործունեության կարգը.

բ) սույն որոշման հավելվածում նշված նախապատրաստական բաժինների տեղերի թվին համապատասխան պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին 1999/2000 ուսումնական տարվա համար հատկացնել վճարովի ուսուցմամբ ընդունելության լրացուցիչ տեղեր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 6-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 6-ի N 690 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1998/99 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ

 


NN
ը/կ
Բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը Տեղերի
թիվը

1. Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ 30
2. Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտ 100
3. Երևանի ճարտարապետաշինարարական պետական ինստիտուտ 15
4. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ 60
5. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղ 50
6. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ 10
7. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի կրթահամալիր 10
8. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի կրթահամալիր 10

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան