Գլխավոր տեղեկություն
Номер
N 4
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (07.05.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.06.06/16(256)
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Дата принятия
07.05.2009
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
07.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

7 մայիսի 2009 թ.
ք. Երևան

N 4

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ 2008-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155) 76-րդ հոդվածի համաձայն` 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած առևտրային կազմակերպությունների համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2008 թվականի վճարման ենթակա շահութահարկը, ինչպես նաև 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված կազմակերպությունների համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2009 թվականի վճարման ենթակա շահութահարկը չի կարող պակաս լինել այդ տարիների համար հաշվարկված համախառն եկամտի 2%-ից և ավելի` համախառն եկամտի 10%-ից, որոնք համարվում են այդ տարիների համար շահութահարկի վերջնական գումար: Նույն օրենքի 46-րդ հոդվածի «գ» ենթակետի համաձայն շահութահարկի հաշվարկ չեն լրացնում (և չեն ներկայացնում) միայն հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող հարկատուները:

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-183) 31.2-րդ հոդվածի համաձայն` 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած անհատ ձեռնարկատերերի համար «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2008 թվականի վճարման ենթակա եկամտահարկը, ինչպես նաև 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված անհատ ձեռնարկատերերի համար «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2009 թվականի վճարման ենթակա եկամտահարկը չի կարող պակաս լինել այդ տարիների համար հաշվարկված համախառն եկամտի 2%-ից և ավելի` համախառն եկամտի 10%-ից, որոնք համարվում են այդ տարիների համար եկամտահարկի վերջնական գումար: Նույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետի համաձայն տարեկան եկամուտների մասին հաշվարկ կարող են չներկայացնել այն հարկատուները, որոնք հարկային տարվա ընթացքում զբաղվել են բացառապես եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարների ձևով հարկվող գործունեության տեսակներով և չեն ստացել այլ` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաշվարկման ենթակա եկամուտներ:

Այն դեպքում, երբ նշված կատեգորիայի հարկ վճարողները 2008 կամ 2009 թվականների ընթացքում հանդիսացել են շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճար վճարող և շահութահարկ (եկամտահարկ) վճարող, շահութահարկի (եկամտահարկի) նվազագույն և առավելագույն գումարների հաշվարկը կատարելու առումով նշված իրավական ակտերի դրույթները տարբեր կերպ են մեկնաբանվում:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված դրույթներով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած և 2008 թվականի ընթացքում շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող և շահութահարկ վճարող հանդիսացող առևտրային կազմակերպությունների 2008 թվականի տարեկան շահութահարկը չի կարող պակաս լինել համախառն եկամտի (բացառությամբ` հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից ստացված եկամուտների) 2%-ից և ավելի` համախառն եկամտի (բացառությամբ` հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից ստացված եկամուտների) 10%-ից:

2. 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած և 2008 թվականի ընթացքում եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող և եկամտահարկ վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերի 2008 թվականի տարեկան եկամտահարկը չի կարող պակաս լինել համախառն եկամտի (բացառությամբ` հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից ստացված եկամուտների) 2%-ից և ավելի` համախառն եկամտի (բացառությամբ` հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից ստացված եկամուտների) 10%-ից:

3. 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված և 2009 թվականի ընթացքում շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող և շահութահարկ վճարող հանդիսացող կազմակերպությունների 2009 թվականի տարեկան շահութահարկը չի կարող պակաս լինել համախառն եկամտի (բացառությամբ` հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից ստացված եկամուտների) 2%-ից և ավելի` համախառն եկամտի (բացառությամբ` հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից ստացված եկամուտների) 10%-ից:

4. 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված և 2009 թվականի ընթացքում եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող և եկամտահարկ վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերի 2009 թվականի տարեկան եկամտահարկը չի կարող պակաս լինել համախառն եկամտի (բացառությամբ` հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից ստացված եկամուտների) 2%-ից և ավելի` համախառն եկամտի (բացառությամբ` հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից ստացված եկամուտների) 10%-ից:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ՝

Գ. Խաչատրյան