Գլխավոր տեղեկություն
Номер
N 873
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.12.2000-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.12.30/33(131)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.12.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.12.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.12.2000
Дата вступления в силу
30.12.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2000 թվականի N 873
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով ոգելից խմիչքներ արտադրող և ներմուծող կազմակերպություններում «1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների արտադրանքի չիրացված խոշոր մնացորդների առկայությունը և ելնելով այդ կազմակերպություններին ֆինանսական վնաս չհասցնելու նկատառումից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) ոգելից խմիչքներ արտադրողների և ներմուծողների մոտ առկա «1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը (կցվում է)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հոկտեմբերի 26-ի N 662 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ոգելից խմիչքներ արտադրողների եվ ներմուծողների մոտ առկա «1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են ոգելից խմիչքներ արտադրողների և ներմուծողների մոտ «1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված` համապատասխանաբար 2000 թվականի մայիսի 1-ից և օգոստոսի 1-ից հետո չիրացված` առկա ոգելից խմիչքների վերադրոշմավորման հետ կապված հարցերը:

2. Ոգելից խմիչքներ արտադրողների և ներմուծողների մոտ համապատասխանաբար 2000 թվականի մայիսի 1-ից և օգոստոսի 1-ից հետո չիրացված «1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված առկա ոգելից խմիչքների քանակի ճշտման, ինչպես նաև դրանց վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի իսկության (դրանց համապատասխանությունը` հարկային տեսչությունից կամ մաքսատնից սահմանված կարգով ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերին` ըստ սերիաների) ճշտման նպատակով`

ա) ոգելից խմիչքներ արտադրողները մինչև 2001 թվականի հունվարի 10-ը դիմում են ներկայացնում իրենց հաշվառման վայրի տարածքային հարկային տեսչություն: Դիմումն ընդունվելուց հետո 2-օրյա ժամկետում հարկային տեսչության ներկայացուցչի մասնակցությամբ գույքագրվում են առկա ոգելից խմիչքները, և կազմվում է գույքագրման ակտ.

բ) ոգելից խմիչքներ ներմուծողները մինչև 2001 թվականի հունվարի 10-ը դիմում են ներկայացնում իրենց հաշվառման վայրի տարածքային մաքսատուն: Դիմումն ընդունվելուց հետո 2-օրյա ժամկետում «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ոգելից խմիչքները գույքագրվում են մաքսատան և հարկային տեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ «Մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով ներմուծված ոգելից խմիչքները` ներմուծողի, մաքսատան և մաքսային պահեստի ներկայացուցիչների մասնակցությամբ, և կազմվում է գույքագրման ակտ:

Գույքագրման արդյունքների հիման վրա կազմված ակտում նշված ոգելից խմիչքների քանակը համարվում է ակցիզային դրոշմանիշերով վերադրոշմավորման ենթակա քանակ: Կազմված ակտերի մեկական օրինակները պահվում են հարկ վճարողի մոտ, տարածքային հարկային տեսչությունում և մաքսատանը:

3. «1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդները վերադրոշմավորելու նպատակով ներմուծողները և արտադրողներն ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերը ձեռք են բերում սահմանված կարգով` ներկայացնելով դիմում (ձևը կցվում է) և «1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդների մասին տեղեկանք (ձևը կցվում է) ու մաքսային հայտարարագրի պատճենը (ներմուծված ապրանքների համար):

4. Հայաստանի Հանրապետությունում արտադրված վերադրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ, իսկ ոգելից խմիչքի արտադրանքի ձեռքբերման համար` 50 դրամ:

Հայաստանի Հանրապետություն ներմուծված վերադրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի և ոգելից խմիչքի յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ:

5. Վերադրոշմավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգերի պահանջներին համապատասխան:

Վերադրոշմավորումը կատարվում է հարկային տեսչության կամ մաքսատան ներկայացուցչի մասնակցությամբ: Վերադրոշմավորումից հետո կազմվում է տեղեկանք վերադրոշմավորված ոգելից խմիչքների քանակի, (ինչպես նաև` ըստ համարների և ըստ տարողությունների օգտագործված (վնասված) ակցիզային դրոշմանիշերի) մասին: Տեղեկանքի մեկ օրինակը` հաստատված մասնակիցների ստորագրություններով, տրվում է հարկ վճարողին, տարածքային հարկային տեսչությանը, ներմուծվող ապրանքների համար` մաքսատանը:

Նշված տեղեկանքին համապատասխան վերադրոշմավորման համար օգտագործված ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերի քանակի չափով օգտագործված են համարվում «1997», «1998» կամ «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերը:

«Մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով ձևակերպված ոգելից խմիչքների վերադրոշմավորումից հետո «1997», «1998» կամ «1999» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերի համար դրոշմանիշերի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է վերադրոշմավորված ոգելից խմիչքների «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ձևակերպված բեռնամաքսային հայտարարագրի և սույն կետում նշված տեղեկանքի հետ միասին:

6. Վերադրոշմավորման համար հատկացված ակցիզային դրոշմանիշերը հաշվառվում են առանձին` սահմանված կարգով:

 

Ձև 1

 

ՀՀ ՊԵՆ ______________________________________________ տարածքային

(տարածքային հարկային տեսչության (տարածաշրջանային մաքսատան) անվանումը)

 

հարկային տեսչության (տարածաշրջանային մաքսատան) պետին

 

Գրանցման N ________

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

վերադրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման

_____________________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն)

_____________________________________________________________________

(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)

 

կազմակերպությունում առկա «1997», «1998» և «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման համար խնդրում եմ տրամադրել ակցիզային դրոշմանիշեր` ընդհանուր թվով ___ հատ` ըստ կից ներկայացվող տեղեկանքում նշված տեսակների և քանակի:

Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են կազմակերպությունում առկա «1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման համար:

Կազմակերպության կողմից ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը մուտքագրվել է ____ հաշվին` վճարային փաստաթղթով __ _____ 200 թ., ընդամենը` _____________ դրամ:

 

   (տառերով)                                  վ

 

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք:

 

Կազմակերպության տնօրեն

_____________
(ստորագրությունը)

_______________
(անունը, ազգանունը)

 

Գլխավոր հաշվապահ

_____________(ստորագրությունը)

_______________
(անունը, ազգանունը)

 

 

Կ.Տ.

 «____» __________ 200 թ.

 

Ձև 2

 

 

ՀՀ ՊԵՆ ______________________________________________ տարածքային

(տարածքային հարկային տեսչության (տարածաշրջանային մաքսատան) անվանումը)

 

հարկային տեսչություն (տարածաշրջանային մաքսատուն)

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«___» _____ 2000 թ. դրությամբ առկա «1997», «1998» և «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների փաստացի մնացորդների մասին

 

(հիմք` գույքագրման ակտ N ___` կազմված «     » ____ 200 թ.)

 

Գրանցման N _________ «____» ________200 թ.

___________________________________________________________________________________________

 

(կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն)

___________________________________________________________________________________________

(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)

 

NN
ը/կ

Ապրանքի անվանումը

ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Տարայի
տարողությունը

«    » ____2000 թ.
դրությամբ ապրանքային
մնացորդը (շիշ)
         
         
         
         
         
         
         
         

 

Կազմակերպության տնօրեն

_____________
(ստորագրությունը)

_______________
(անունը, ազգանունը)

 

Գլխավոր հաշվապահ

_____________(ստորագրությունը)

_______________
(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 «____» __________ 200 թ.