«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 սեպտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 1998 թվականի N 584
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 11-րդ խմբի 02 ենթախմբով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող Հայաստանի Հանրապետության 1998 թվականի երկրաբանահետախուզական աշխատանքների պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 5-օրյա ժամկետում համատեղ քննարկել և հաստատել սույն որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության 1998 թվականի երկրաբանահետախուզական աշխատանքների պետական պատվերի ֆինանսավորման ժամանակացույցը:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի երկրաբանահետախուզական աշխատանքների պետական պատվերի տեղադրումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 18-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Դարբինյան |
Հավելված |
Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր
«Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 11-րդ խմբի 02 ենթախմբով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող Հայաստանի Հանրապետության 1998 թվականի երկրաբանահետախուզական աշխատանքների
NN ը/կ |
Բնագավառը, օգտակար հանածոն, աշխատանքի փուլը և օբյեկտի անվանումը | Աշխատանքի կատարման ժամկետը | Օբյեկտի նախահաշվային արժեքը 1997 թ. հուլիսի 1-ի դրությամբ (հազ. դրամ) | 1998 թ. ֆինանսավորման սահմանագումարը 1997 թ. հուլիսի 1-ի դրությամբ (հազ. դրամ) | Երկրաբանական առաջադրանքը 1998 թ. համար | |||||
սկիզբը | ավարտը | ընդհանուրը | մնացորդայինը 1998 թ. հունվարի 1-ի դրությամբ | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 | |||
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքներ ընդամենը այդ թվում` |
398000 | |||||||||
I. |
|
55400 | ||||||||
1. | Ալավերդու պղնձի հանքավայրի լրացուցիչ հետախուզում (ամփոփ հաշվետվության կազմում) |
1989 թ. | 1998 թ. | 18686 | 2410 | 2400 | տեխնիկատնտեսական զեկույցի և պաշարների հաշվարկմամբ ամփոփ հաշվետվության կազմում | |||
2. | Կապանի պղնձի հանքավայրի լրացուցիչ հետախուզում | 1990 թ. | 2000 թ. | 226011 | 149769 | 39700 | հանքային մարմինների հետապնդում` տարածմամբ և անկմամբ, պաշարների հաշվարկմամբ հաշվետվության կազմման սկիզբ | |||
3. | Կապանի հանքային դաշտի Առաջաձորի տեղամասի պղինձ-կոլչեդանային հանքերևակման որոնողագնահատման աշխատանքներ | 1990 թ. | 1998 թ. | 34031 | 2342 | 2300 | երկրաբանական հաշվետվության կազմում | |||
4. | Ալավերդու հանքային շրջանի Հագվիի տեղամասի պղինձ-բազմամետաղային հանքերևակման որոնողագնահատման աշխատանքներ * | 1991 թ. | 2001 թ. | 71344 | 51827 | 4000 | հանքայնացված գոտիների և երակների հետապնդում` տարածմամբ և անկմամբ | |||
5. | Այգեձորի հանքային դաշտի Թղկուտի տեղամասի պղինձ- մոլիբդենային հանքերևակման որոնողագնահատման աշխատանքներ | 1996 թ. | 1998 թ. | 99483 | 81562 | 7000 | պղինձ-մոլիբդենային հանքայնացված գոտու ուսումնասիրում և հետապնդում` տարածմամբ ու անկմամբ, երկրաբանական հաշվետվության կազմում | |||
II. |
այդ թվում` |
77700 | ||||||||
1. | Շահումյանի ոսկի- բազմամետաղային հանքավայրի լրացուցիչ հետախուզում (աշխատանոցային աշխատանքներ) | 1978 թ. | 1999 թ. | 41149 | 20610 | 17300 | երկրաբանական հաշվետվության նյութերի մշակում և ամփոփում, հանքավայրերի տեխնիկատնտեսական հիմնավորման կազմում | |||
2. | Մարց-Ձաղիձորի և Մարցիգետի ոսկի-բազմամետաղային հանքավայրի արևելյան եզրի տեղամասերի նախնական հետախուզում | 1989 թ. | 2000 թ. | 119754 | 87824 | 12000 | հանքաբեր գոտիների հետապնդում` տարածմամբ և անկմամբ, C1 կարգի պաշարների աճ` ոսկի` 0,5 տ արծաթ` 1,3 տ | |||
3. | Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի նախնական հետախուզում | 1992 թ. | 1999 թ. | 89651 | 46177 | 28300 | հանքայնացված գոտիների ուսումնասիրությունների տարածմամբ և անկմամբ, C1 կարգի պաշարների աճ` ոսկի` 0,8 տ արծաթ` 1,6 տ հանքաքարի տեխնոլոգիական ուսումնասիրություն | |||
4. | Քարաբերդի ոսկու հանքավայրի նախնական հետախուզում | 1994 թ. | 1999 թ. | 73446 | 29715 | 15900 | հանքայնացված գոտիների ուսումնասիրություններ տարածմամբ և անկմամբ, C1, կարգի պաշարների աճ` ոսկի` 0,7 տ արծաթ` 2,0 տ հանքաքարի տեխնոլոգիական ուսումնասիրություն | |||
5. | Տանձուտի ոսկու հանքավայրի որոնողագնահատման աշխատանքներ* | 1992 թ. | 2001 թ. | 227981 | 172430 | 1000 |
հանքայնացված գոտիների ուսումնասիրություններ տարածմամբ և անկմամբ, C2 կարգի պաշարների աճ` ոսկի` 2,0 տ արծաթ` 4,0 տ հանքաքարի տեխնոլոգիական ուսումնասիրություն | |||
6. | Թուխմանուկի ոսկու երևակման որոնողագնահատման աշխատանքներ | 1994 թ. | 1998 թ. | 30284 | 1233 | 1200 | հանքավայրի տեխնիկատնտեսական նկատառումների և երկրաբանական հաշվետվության կազմում | |||
7. | Գետիկի հանքային շրջանի Ամրոցի ոսկու երևակման սահմաններում որոնողական աշխատանքներ* | 1996 թ. | 1999 թ. | 27889 | 19662 | 2000 | ոսկեբեր գոտիների եզրագծում` երկրաֆիզիկական, երկրաքիմիական մեթոդներով և մակերեսային փորվածքների զանգվածային նմուշարկման միջոցով | |||
III. |
|
6100 | ||||||||
1. | Իջևանի ածխի հանքավայրի նախնական հետախուզում (ամփոփ հաշվետվության կազմում) | 1992 թ. | 1998 թ. | 22415 | 6670 | 1100 | տեխնիկատնտեսական զեկույցի և երկրաբանական հաշվետվության կազմում | |||
2. | Ջաջուռի ածխային դաշտի Մայիսյանի, Սարիարի, Ջրառատի, Բանդևանի տեղամասերում որոնողական աշխատանքներ | 1996 թ. | 1998 թ. | 22845 | 19804 | 5000 | ածխաշերտերի հետապնդում` տարածմամբ և անկմամբ, երկրաբանական հաշվետվության կազմում | |||
IV. |
այդ թվում` |
21400 | ||||||||
1. | Արամուսի քարաղի տեղամասում որոնողագնահատման աշխատանքներ | 1992 թ. | 1999 թ. | 49547 | 29414 | 19400 |
մերձերևանյան աղային ավազանի Արամուսի աղային գմբեթի կառուցվածքի և քարաղի որակական առանձնահատկությունների որոշում | |||
2. | Թանկարժեք, կիսաթանկարժեք և բնագույն քարերի ու ցրոնային միներալների որոնողական աշխատանքներ* | 1994 թ. | 2001 թ. | 44288 | 32588 | 1000 | հեռանկարային տեղամասերի եզրագծում | |||
3. | Գնիշիկի քվարցիտների հանքավայրի նախնական հետախուզում* | 1996 թ. | 1999 թ. | 37123 | 27132 | 1000 | քվարցիտների շերտի հետախուզում` տարածմամբ և անկմամբ, C1 կարգի պաշարների գնահատում 05 մլն տ, տեխնոլոգիական ուսումնասիրություններ | |||
V. | Տարածաշրջանային (ռեգիոնալ) երկրաբանական և երկրաֆիզիկական աշխատանքներ ընդամենը այդ թվում` |
48900 | ||||||||
1. | ՀՀ հարավային մասի 1:200000 մասշտաբի երկրաբանական քարտեզների կազմում և հրատարակության նախապատրաստում | 1994 թ. | 1998 թ. | 7892 | 2277 | 2200 | K-38-III, IV, V և XI թերթերի տարածքների քարտեզի և ամփոփ հաշվետվության կազմում | |||
2. | Ստեփանավանի շրջանում 1:50000 մասշտաբի ընդհանուր որոնումներով երկրաբանական ուսումնասիրություններ |
1994 թ. | 1998 թ. | 14065 | 7409 | 4700 | K-38-101-B, C և K-38-113-B թերթերի տարածքների երկրաբանական ուսումնասիրություն, ամփոփ հաշվետվության կազմում | |||
3. | Մերձերևանյան և հարակից շրջանների 1:50000 մասշտաբի առաջընթաց գրավիմետիոական հանույթ | 1990 թ. | 1998 թ. | 18538 | 8038 | 1800 | 1:50000 մասշտաբի գրավիմետրիոական հանույթ, ամփոփ հաշվետվության կազմում | |||
4. | Վայոց ձորի հանքային շրջանի արևմտյան մասի 1:50000 մասշտաբի առաջընթաց երկրաքիմիական աշխատանքներ | 1994 թ. | 1999 թ. | 30949 | 15337 | 6800 | հեռանկարային խոտորումային տեղամասերի հայտնաբերում` P2 կարգով կանխատեսումային ռեսուրսների գնահատման նպատակով | |||
5. | ՀՀ երկրաբանական ֆորմացիաների պետրոարագությունների և պետրոէլեկտրական առանձնահատկությունների 1:200000 մասշտաբը քարտեզի կազմում (k-38-XXVII XXXIII XXXIV թերթեր) | 1998 թ. | 2000 թ. | 12400 | 12400 | 3100 | դաշտային նյութերի հավաքում, նմուշների պետրոֆիզիկական պարամետրերի որոշում | |||
6. | Վայքի տարածքում էլեկտրահետախուզական և մագնիսահետախուզական 1:25000 մասշտաբի որոնողական աշխատանքներ | 1998 թ. | 2000 թ. | 26500 | 26500 | 4700 | հեռանկարային հանքային խոտորումային տեղամասերի հայտնաբերում և դրանց մանրակրկիտացում | |||
7. | Գեղամա լեռների հյուսիս-արևմտյան ստորոտների ընդհանուր որոնումներով ուղեկցվող 1:50000 մասշտաբի երկրաբանական հանույթ | 1998 թ. | 2000 թ. | 28600 | 28600 | 3300 | K-38-126-А, Б, В, Г թերթերի սահմաններում ընդհանուր որոնումներով երկրաբանական լրացուցիչ ուսումնասիրություններ | |||
8. | Հյուսիսային Հայաստանի տարածքում օգտակար հանածոների հանքավայրերի տեղաբաշխման օրինաչափությունների որոշում և կանխատեսումային ռեսուրսների գնահատում | 1998 թ. | 2001 թ. | 19500 | 19500 | 5000 | մետաղական գոտիներում հանքայնացման օրինաչափությունների որոշում և երկրաբանահետախուզական աշխատանքների ուղղությունների հիմնավորում, կանխատեսումային ռեսուրսների հաշվեկշռի վարում | |||
9. | ՀՀ հանքահումքային հենքի արդի վիճակի և զարգացման հեռանկարների վերլուծության հիման վրա ընդերքի ռացիոնալ օգտագործման ծրագրերի կազմում | 1998 թ. | 1999 թ. | 14700 | 14700 | 4900 | ՀՀ հանքահումքային հենքի վերագնահատում` հաշվի առնելով օգտակար հանածոների միջազգային շուկայի պահանջարկը, երկրաբանահետախուզական աշխատանքների հետագա ուղղությունների մշակում և ներդրումային ծրագրերի կազմում | |||
10. | Վայոց Ձորի հանքային շրջանի արևմտյան մասի 1:25000 մասշտաբի առաջընթաց սղկվացքային (շլիխային) միներալաքիմիական որոնումներ | 1997 թ. | 2000 թ. | 26264 | 25133 | 4000 | ոսկու ցրման պսակների հայտնաբերում և դրանց ոսկեբերության գնահատում | |||
11. | Հետախուզված պահուստային հանքավայրերի հումքային հենքի վերագնահատում | 1996 թ. | 1998 թ. | 7539 | 3559 | 3550 | հետախուզված պահուստային հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատում` հանքային հումքի կոնյունկտուրայի և ներկա տեխնիկատնտեսական պայմանների հաշվառմամբ, հաշվետվության կազմում | |||
12. | ՀՀ հանքավայրերի պետական կադաստրի վարում | 1996 թ. | 1999 թ. | 16049 | 12198 | 4850 | օգտակար հանածոների հանքավայրերի և հանքերևակումների անձնագրերի կազմում | |||
VI. | Հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական աշխատանքներ ընդամենը այդ թվում` |
55200 | ||||||||
1. | Առինջ-Ձորաղբյուր-Մայակովսկու հանքավայրի Ձորաղբյուրի տեղամասի լրացուցիչ հետախուզում (ամփոփ հաշվետվության կազմում) | 1991 թ. | 1998 թ. | 31253 | 5644 | 2700 | պաշարների հաշվարկմամբ երկրաբանական ամփոփ հաշվետվության կազմում | |||
2. | Լոռու բարձրավանդակի Գետավանի տեղամասի ստորերկրյա ջրերի մանրակրկիտ հետախուզում | 1992 թ. | 1998 թ. | 44089 | 12205 | 6000 | ջրատար հորիզոնների հետախուզում, փորձազտման աշխատանքներ | |||
3. | Լոռու բարձրավանդակի կենտրոնական տեղամասի ստորերկրյա ջրերի մանրակրկիտ հետախուզում | 1998 թ. | 2000 թ. | 48000 | 48000 | 7000 |
ջրատար հորիզոնների հետախուզում, փորձազտման աշխատանքներ | |||
4. |
Արտաշատի իջվածքի ստորերկրյա ջրերի մանրակրկիտ հետախուզում |
1991 թ. | 2000 թ. | 97736 | 42779 | 10000 |
հետախուզական հորատում և փորձնական արտամղումներ, ջրի որակի որոշում | |||
5. | Հրազդան գետի վերին հոսանքի ավազանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի մանրակրկիտ հետախուզում | 1990 թ. | 2000 թ. | 53993 | 28045 | 7200 | հետախուզական հորատում և փորձնական արտամղումներ, ջրի որակի որոշում | |||
6. | ՀՀ տարածքի ստորերկրյա ջրերի ռեժիմի և վիճակի ուսումնասիրություն | 1997 թ. | 2000 թ. | 16274 | 13495 | 4500 | ստորերկրյա ջրերի բնական և խախտված ռեժիմի ուսումնասիրություններ` ջրամատակարարման համար դրանց փոփոխության երկարատև և կարճատև կանխատեսումների կազմման նպատակով: Ստորերկրյա ջրերի վիճակի ուսումնասիրություններ` դրանց հնարավոր աղտոտման գնահատմամբ | |||
7. | Արարատյան դաշտավայրում 1:50000 մասշտաբի հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններ | 1996 թ. |
2001 թ. |
64087 | 56062 | 9500 | հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմանների գնահատման նպատակով K-38-136- Б, Г, K-38-137-А, թերթերի տարածքների 1:50000 մասշտաբի քարտեզների կազմում | |||
8. | Տարածքների լրացուցիչ ուսումնասիրություններով 1:200000 մասշտաբի հիդրոերկրաբանական քարտեզների հրատարակության նախապատրաստում (K-3E-XXXIV թերթի) | 1997 թ. | 1998 թ. | 2539 | 1981 | 1900 | 1:200000 մասշտաբի հիդրոերկրաբանական քարտեզի կազմում, երկրաբանական հաշվետվության կազմում | |||
9. | ՀՀ տարածքի երկրաբանական արտածին (էկզոգեն) պրոցեսների մշտադիտարկման (մոնիտորինգ) վարում | 1995 թ. | 2001 թ. | 71051 | 54785 | 6400 |
երկրաբանական արտածին միջավայրի բնական փոփոխությունների զարգացման մշտադիտարկումներ
| |||
VII. | Այլ հատկացումներ ՀՀ բնապահպանության նախարարության երկրաբանության վարչության պահպանման ծախսեր ___________ |
34700 | համաձայն ՀՀ կառավարության 1998 թվականի հունվարի 28-ի N 36 որոշման, նախատեսվում է ՀՀ բնապահպանության նախարարության երկրաբանության վարչության պահպանման ծախսերը կատարել ՀՀ պետական բյուջեի 11-րդ խմբի 02 ենթախմբով (լեռնահանքային արդյունաբերություն և երկրաբանահետախուզություն) ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին | |||||||
VIII. | Պետական պատվերով 1997 թ. 4-րդ եռամսյակում կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների դիմաց վճարման ծախսեր | 98600 |
____________
* 1998 թվականի օգոստոսի 1-ից մինչև տարեվերջ աշխատանքները դադարեցված են:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար | Շ. Կարամանուկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|