Գլխավոր տեղեկություն
Номер
N 576
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.09.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.10.01/24(57)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.09.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.09.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.09.1998
Дата вступления в силу
18.09.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 սեպտեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 1998 թվականի N 576
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի «Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգի մասին» N 172 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Նպաստների վճարումը շարունակվում է հաջորդ տարվա հունվարից, եթե մինչև տվյալ տարվա վերջը կրկին ներկայացվում է տեղեկանք նպաստառուի բնակության վայրի մասին».

բ) ուժը կորցրած ճանաչել կարգի 21-րդ կետի «դ» ենթակետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Դարբինյան