Գլխավոր տեղեկություն
Номер
N 688
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.10.2000-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.11.15/26(124)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.10.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.10.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.10.2000
Дата вступления в силу
25.10.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2000 թվականի N 688
քաղ. Երևան

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵՂՎԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի չորրորդ մասին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պաշտոնանկ անել Լոռու մարզի Մեղվահովտի գյուղական համայնքի ղեկավար Համեստ Շահբազյանին:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Լոռու մարզի Մեղվահովտի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Լոռու մարզի Մեղվահովտի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 52325 դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Լոռու մարզի Մեղվահովտի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2000 թվականի
հոկտեմբերի 25-ի N 688 որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված Լոռու մարզի Մեղվահովտի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման հետ

 

________________________________________________________________________

NN
ը/կ
Ծախսերը Գումարը
(դրամ)
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ

30000

այդ թվում`

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ

 30000

2.

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

15000

3.

Կապի ծառայության վճարներ

1000

4.

Տրանսպորտի ծառայության վճարներ

5000

5.

Գրասենյակային ծախսեր

1000

________________________________________________________________________

ընդամենը

52000

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր (62 ընտրող+62x0,05)x5 դրամ

325 

________________________________________________________________________

Ընդամենը

52325

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Ա. Մանուկյան