Գլխավոր տեղեկություն
Номер
N 375
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.12.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԿՈ 1996/12, դեկտեմբեր 1996
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.12.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.12.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.12.1996
Дата вступления в силу
12.12.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ 
12 դԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 1996 թվականի N 375

քաղ. Երևան

 

ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ համատիրությունները գրանցվում են «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների գրանցման համար սահմանված կարգով:

2. Սահմանել, որ մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գրանցված համատիրությունների հիմնադիր փաստաթղթերը մինչև 1997 թվականի ապրիլի 1-ը ենթակա են համապատասխանեցման «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին` սույն որոշմամբ սահմանված համատիրությունների գրանցման կարգի համաձայն:

3. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը` 10-օրյա ժամկետում սահմանել համատիրությունների գրանցման վկայականի ձևը:

4. Սահմանել, որ համատիրություն գրանցած Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումը պարտավոր է 15-օրյա ժամկետում տվյալ համատիրության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին տեղեկություններ հաղորդել համատիրության գրանցման, հիմնադիր փաստաթղթերում կատարված փոփոխությունների ու լրացումների, համատիրության գործունեության դադարման վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 12-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ