Գլխավոր տեղեկություն
Номер
N 482
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.07.1999-17.08.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1999.07.26/20(86)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.07.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.07.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.07.1999
Дата вступления в силу
22.07.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.08.2002

040.0479.22.07.99

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հուլիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հուլիսի 1999 թվականի N 482
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 10 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 27-ի «Իրավական ակտերի կոդավորման համակարգը հաստատելու մասին» N 10 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 11-ի N 785 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված իրավական ակտերի կոդավորման համակարգի իրավական ակտերի տեսակները բնորոշող կոդերի ցանկը լրացնել հետևյալ նոր տողերով.

«101. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարի հրամաններ».

«107. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամաններ».

«119. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հրամաններ».

«123. Հայաստանի Հանրապետության օպերատիվ հարցերի նախարարի հրամաններ».

«124. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի հրամաններ».

«327. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչության պետի հրամաններ».

բ) նշված ցանկի 112, 118, 121 և 322-րդ տողերը շարադրել նոր խմբագրությամբ.

«112. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամաններ».

«118. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամաններ».

«121. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հրամաններ».

«322. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամաններ».

գ) հանել նշված ցանկի 310-րդ և 315-րդ տողերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 22-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան