Գլխավոր տեղեկություն
Номер
N 369
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.12.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԿՈ 1996/12, դեկտեմբեր 1996
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.12.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.12.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.12.1996
Дата вступления в силу
06.12.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
6 դԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 1996 թվականի N 369

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հարկ վճարող այն ձեռնարկությունները և անհատ ձեռներեցներին, որոնք մինչև1996 թվականի դեկտեմբերի 1-ը ամբողջությամբ մարել են պետական բյուջեի նկատմամբ հարկերի գծով 1996 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ունեցած ապառքները կամ 1996 թվականի նոյեմբերի 1-ից կատարել են այդ ապառքների գումարները գերազանցող վճարումներ, ամբողջությամբ ազատել հաշվարկված (այդ թվում` հարկային մարմինների արձանագրություններով) և1996 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ չվճարված տույժերից:

2. Հայաստանի Հանրապետության հարկ վճարող այն ձեռնարկությունները և անհատ ձեռներեցներին, որոնք մինչև1996 թվականի դեկտեմբերի 20-ը ամբողջությամբ կմարեն պետական բյուջեի նկատմամբ հարկերի գծով 1996 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ունեցած ապառքները կամ 1996 թվականի դեկտեմբերի 1-ից կկատարեն այդ ապառքների գումարները գերազանցող վճարումներ, ազատել հաշվարկված (այդ թվում` հարկային մարմինների արձանագրություններով) և 1996 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ չվճարված տույժերից` 50 տոկոսի չափով:

3. Սույն որոշմամբ 1996 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում լրիվ կամ մասնակի վճարված (գանձված) տույժերից ազատելու դեպքում առաջացած գերավճարներն ուղղել միայն ապառքների կամ հետագա վճարումների մարմանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 6-ից:


Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ