«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 1998 թվականի N 515
քաղ. Երևան
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ) ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության համաձայնությունը` ընդունել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի առաջարկությունն ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանին` որպես պաշտոնեական (ծառայողական) բնակելի տարածություն հատկացված Կոտայքի մարզի Գառնի գյուղի տիեզերական աստղագիտության ինստիտուտի գիտավանի տարածքում գտնվող առանձնատունը սեփականաշնորհելու վերաբերյալ:
2. Առաջարկել Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքի ղեկավարին իրականացնել նշված առանձնատան սեփականաշնորհումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 25-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|