ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 1993 թվականի N 306
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՅՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ՀՐԱՄԱՆԱԳՐԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի ապրիլի 18-ի հրամանագրի (15-րդ կետ), Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ այն բնակավայրերի ժամանակավոր ցանկը, որոնց վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» հրամանագրի 1-ին կետի պահանջները, համաձայն հավելվածի:
2. Գաղտնի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ կառավարության 1993 թ. հունիսի 16-ի N 306 որոշման |
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՅՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ ԵՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ՀՐԱՄԱՆԱԳՐԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Շրջանի, քաղաքի անվանումը |
Բնակավայրի անվանումը |
1 |
2 |
Նոյեմբերյանի | Բերդավան Կողբ Նոյեմբերյան Դովեղ Բարեկամավան Կոթի Բաղանիս Ոսկեպար Ոսկևան |
Տաուշի | բոլոր բնակավայրերը |
Իջևանի | Կայան Կիրանց Այգեհովիտ Ծաղկավան Բերքաբեր Աչաջուր Վազաշեն Դիտավան Սարիգյուղ Սևքար |
Կրասնոսելսկի | Արծվաշեն Վահան Թթուջուր Արտանիշ Ջիլ Ճամբարակ |
Վարդենիսի | Կուտական Սոթք Վերին Շորժա Ներքին Շորժա Ծափաթաղ Փամբակ Դարանակ Գեղամասար Ավազան Արփունք |
Արարատի | Երասխ Սևակավան Արմաշ Զանգակատուն |
Եղեգնաձորի | Խաչիկ Արենի |
Վայքի | Բարձրունի Խնձորուտ Նոր Ազնաբերդ Սերս |
Սիսիանի | Շաղատ Մուցք |
Գորիսի |
Բարձրավան |
Քաղ. Գորիս | |
Կապանի |
Կաղնուտ |
Քաջարան քաղաք | |
Քաղ. Կապան | |
Մեղրու | բոլոր բնակավայրերը |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.11.1998, N 713 | 10.12.1998, N 306 | |
26.05.1994, N 243 | 26.05.1994, N 306 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|