Գլխավոր տեղեկություն
Номер
N 502
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.11.1997-09.06.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.11.28/26
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.11.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.11.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.11.1997
Дата вступления в силу
10.11.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.06.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
10 նոյեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 1997 թ. N 502
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 47 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 31-ի «Պետական ձեռնարկությունների` բաց բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհման գործընթացը կանոնակարգելու մասին» N 47 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

ա) որոշման 2-րդ կետում և որոշմամբ հաստատված կանոնակարգի 4-րդ կետում «ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին» և «ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովը (այսուհետև` պետական հանձնաժողով)» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման հարցերով զբաղվող լիազորված պետական կառավարման մարմնին» և «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման հարցերով զբաղվող լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետև` լիազորված պետական կառավարման մարմին)» բառերով.

բ) կանոնակարգի 10-րդ և 12-րդ կետերում «պետական հանձնաժողովի», իսկ 30-րդ կետում «պետական հանձնաժողովին» բառերը համապատասխանաբար փոխարինել «լիազորված պետական կառավարման մարմնի» և «լիազորված պետական կառավարման մարմնին» բառերով.

գ) կանոնակարգը 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 29-րդ կետով.

«29. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետերերի ռեեստրի վարումն ապահովելու նպատակով ընկերության բաժնետերերի առաջին ժողովում ընկերությանն է հանձնում բաժնետերերի կնքված անվանացանկը` յուրաքանչյուրին պատկանող բաժնետոմսերի քանակի նշումով, որի բոլոր էջերն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի քարտուղարը:

Այն դեպքում, երբ ընկերության բաժնետերերի թիվը 50 և ավելի է, վարչությունն ընկերության հետ սեփականաշնորհման պայմանագիրը կնքում է ընկերության արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը կենտրոնացված կարգով մասնագիտացված կազմակերպության վարմանը հանձնելուց և ռեեստրի վարման համապատասխան պայմանագիր ունենալուց հետո միայն»:

Այս կապակցությամբ կանոնակարգի 29-րդ և 30-րդ կետերը համապատասխանաբար համարել 30-րդ և 31-րդ կետեր.

դ) կանոնակարգի 31-րդ կետում «21» թիվը փոխարինել «23» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 10-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան