Գլխավոր տեղեկություն
Номер
N 516
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.09.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.09.03/19(52)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.08.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.08.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.08.1998
Дата вступления в силу
13.09.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

25 օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 1998 թվականի N 516

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 174 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առողջապահության բնագավառում պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման աշխատանքների ֆինանսավորման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 1998 թվականի պետական պատվերի և առողջապահական պետական նպատակային ծրագրերի մասին» N 174 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 6-րդ կետում «եռամսյակային կողմնորոշիչ ծավալների 35 տոկոսի չափով` ամսական հավասարաչափ բաշխումով» բառերը փոխարինել «նախորդ ամսվա փաստացի կատարված աշխատանքների 35 տոկոսի չափով» բառերով.

բ) որոշման N 6 հավելվածի`

6-րդ կետում «եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա մինչև 10-ը» բառերը փոխարինել «ամսվան հաջորդող ամսվա մինչև 20-ը» բառերով.

7-րդ կետում «երկրորդ ամսվա մինչև 20-ը» բառերը փոխարինել «ամսվա մինչև 30-ը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր առողջապահության գործակալությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի N 174 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կողմից 1998 թվականի հոկտեմբերի 1-ից իրականացվելիք փորձարարական ծրագրի պահանջներից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան