Գլխավոր տեղեկություն
Номер
N 446
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.07.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.07.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.07.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.07.1998
Дата вступления в силу
18.07.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հուլիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 1998 թվականի N 446

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 527 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 24-ի «Շենքն անհատույց օգտագործման հանձնելու մասին» N 527 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Շենք հանձնելու մասին».

բ) որոշման 1-ին կետում «շենքն անհատույց օգտագործման» բառերը փոխարինել «շենքը սեփականության իրավունքով անհատույց» բառերով.

գ) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր» բառերը փոխարինել «համատեղ ապահովել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները» բառերով.

դ) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.

«գ) մեկամսյա ժամկետում հաշմանդամների «Փյունիկ» միության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել համապատասխան պայմանագիրը ընդգրկելով նաև շենքի վերակառուցման համար անհրաժեշտ միջոցների չափը, ֆինանսավորման աղբյուրները, շենքի նպատակային օգտագործման և հաշմանդամների «Փյունիկ» միության լուծարման դեպքում դրա` որպես պետական սեփականություն, հետ վերադարձման մասին պայմանները»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հուլիսի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան