Գլխավոր տեղեկություն
Номер
N 170
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.04.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.03.28/7(40)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.03.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
10.03.1998
Дата вступления в силу
07.04.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան 
10 մարտի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 1998 թվականի N 170
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 23 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 26-ի «Սևան» ազգային պարկի գործունեության բարելավման և Սևանա լճում ձկան պաշարների պահպանության ու օգտագործման կարգավորման մասին» N 23 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

ա) որոշման, որոշմամբ հաստատված` Սևանա լճում արդյունագործական ձկնորսության կարգի և «Սևան» ազգային պարկի կանոնադրության մեջ «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարություն», «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարություն», «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերը փոխարինել համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն», «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն», «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն» բառերով.

բ) որոշման 5-րդ կետի «ա» ենթակետում «կնքելու» բառից հետո լրացնել «դիմումի» բառը, իսկ «հայտերի» բառը փոխարինել «հայտի» բառով.

գ) կարգի`

4-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության բնապահպանական դատախազության» բառերը.

5-րդ կետի «բ» ենթակետից հանել «կամ դրանց նախագծերը» բառերը.

7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարության ներկայացմամբ» բառերը փոխարինել «նախարարությունը` բնության հատուկ պահպանվող տարածքների վարչության (այսուհետև` վարչություն) ներկայացմամբ» բառերով.

9-րդ կետում «3 ամիս» բառերը փոխարինել «1 ամիս» բառերով, իսկ «հայտեր» բառը «դիմումներ» բառով.

10-րդ կետի առաջին պարբերությունում «Հայտերը» բառը փոխարինել «Դիմումները» բառով, «Նախարարության» բառը` «Սևան» ազգային պարկի (այսուհետև` պարկ)» բառերով, իսկ երկրորդ պարբերությունում «հայտին» բառը` «դիմումին» բառով.

11-րդ կետում «Նախարարությունը» բառը փոխարինել «Պարկը» բառով, «հայտերի» բառը` «դիմումների» բառով, «հայտարարության հրապարակումից հետո 50-օրյա ժամկետում» բառերը` «դիմումն ընդունելու օրվանից հետո 10-օրյա ժամկետում» բառերով.

12-րդ կետում «Նախարարության» բառը փոխարինել «Պարկի» բառով.

13-րդ կետի առաջին պարբերությունում «Նախարարության» բառը փոխարինել «Պարկի» բառով, «Սևան» ազգային պարկի միջև (այսուհետև` պարկ) 25-օրյա ժամկետում» բառերը` «պարկի միջև 10-օրյա ժամկետում» բառերով և «նախարարությանը» բառը` «վարչությանը» բառով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան