Գլխավոր տեղեկություն
Номер
N 77
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.03.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.05.24/28(483)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.02.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.02.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
10.02.1998
Дата вступления в силу
06.03.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ պաշտոնակատար Ռ. Քոչարյան
10 փետրվարի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 փետրվարի 1998 թվականի N 77

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»  և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» N 251 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ` համաձայն հավելվածի:

2. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության տարածքում`

ա) ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1977 թվականի դեկտեմբերի 19-ի «Անհատական կենսաթոշակների մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 1128 որոշմամբ հաստատված կանոնադրության 27-րդ և 28-րդ կետերի գործողությունը (Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի փետրվարի 27-ի N 100 որոշում).

բ) ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1980 թվականի հուլիսի 18-ի «Անհատական կենսաթոշակների մասին կանոնադրության 28-րդ կետում փոփոխություն մտցնելու մասին» N 617 որոշման գործողությունը (Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1980 թվականի հուլիսի 31-ի N 452 որոշում).

գ) ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1981 թվականի փետրվարի 17-ի «Զինծառայողների, զինապարտների, զինվորական ծառայությունից պաշտոնաթող արված անձանց և նրանց ընտանիքների համար արտոնությունների մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 193 որոշմամբ հաստատված կանոնադրության 26-րդ կետի գործողությունը (Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի մարտի 5-ի N 108 որոշում).

դ) ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1981 թվականի փետրվարի 23-ի «Հայրենական պատերազմի հաշմանդամների և զոհված զինծառայողների ընտանիքների համար արտոնությունների մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 209 որոշմամբ հաստատված կանոնադրության 17-րդ և 18-րդ կետերի գործողությունը (Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի մարտի 12-ի N 120 որոշում):

 

 

Հայաստանի Հանարպետության
վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 


Հավելված
ՀՀ կառավարության 1998 թվականի
փետրվարի 10-ի N 77 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

 

1. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1990 թվականի մայիսի 3-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԿԽ-ի 1990 թ. մարտի 31-ի «Չերնոբիլի ԱԷԿ-ում վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած անձանց բժշկական սպասարկումն ու սոցիալական ապահովումը բարելավելու միջոցառումների մասին» N 325 որոշումը» N 209 որոշման 1-ին կետի «դ»  ենթակետի վեցերորդ, յոթերորդ և ութերորդ պարբերությունները:

2. Հրապարակման ենթակա չէ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության համակարգի զինծառայողների սոցիալական պաշտպանվածության մասին» N 586 որոշումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության ուղևորատար պետական տրանսպորտով առանձին կատեգորիայի քաղաքացիների երթևեկության արտոնությունների մասին» N 318 որոշումը, բացառությամբ 4-րդ կետի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 2-ի «Բռնադատվածների համար օրենքով սահմանված իրավունքների և արտոնությունների իրականացման միջոցառումների մասին» N116 որոշման 6-րդ և 9-րդ կետերը:

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի ղեկավար, օպերատիվ
հարցերի նախարար

Շ. ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ