Գլխավոր տեղեկություն
Номер
N 296
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.05.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.05.30/11(44)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.05.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.05.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.05.1998
Дата вступления в силу
15.05.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
15 մայիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 1998 թվականի N 296
քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ (ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ), ՔԼԻՐԻՆԳԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ՎՃԱՐԵԼՈՒ (ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԻՑ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ) ՊԱՀԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գնումների (պետական պատվերի), քլիրինգային առաքումների և միջպետական պայմանագրերի շրջանակներում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների մասով հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի «գ» կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական գնումների (պետական պատվերի), քլիրինգային առաքումների և միջպետական պայմանագրերի շրջանակներում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների համար փաստացի վճարելու (վճարողի հաշվից դուրս գրելու) պահի վերաբերյալ տեղեկանք տալու կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մայիսի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մայիսի 15-ի N 296 որոշմամբ

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ (ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ), ՔԼԻՐԻՆԳԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ՎՃԱՐԵԼՈՒ (ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԻՑ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ) ՊԱՀԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգը սահմանում է պետական գնումների (պետական պատվերի), քլիրինգային առաքումների և միջպետական պայմանագրերի (այսուհետև` պետական գնումներ) շրջանակներում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների համար փաստացի վճարելու (վճարողի հաշվից դուրս գրելու) պահի վերաբերյալ տեղեկանք տալու գործընթացը:

2. Պետական պատվեր իրականացնող ձեռնարկությունների (այսուհետև` հարկատու) կողմից Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տարածքային մարմիններ ներկայացվող` պետական գնումների շրջանակներում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների համար փաստացի վճարելու (վճարողի հաշվից դուրս գրելու) պահի վերաբերյալ տեղեկանքն ստանալու համար դիմում են պետական պատվեր տեղադրող մարմնին (նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին, գերատեսչություն)` դիմումում նշելով պետական պատվերով և յուրաքանչյուր պայմանագրով մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների անվանումները:

3. Պետական պատվեր տեղադրող մարմինը հարկատուի դիմումն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների համար փաստացի կատարված վճարումները և սույն կարգի հավելվածում բերված տեղեկանքի ձևով ներկայացնում հարկատուին կամ գրավոր մերժում է` հիմնավորելով պատճառները:

4. Սույն կարգով սահմանված տեղեկանքը տալու ընթացքում առաջացած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հավելված
պետական գնումների (պետական պատվերի), քլիրինգային առաքումների և միջպետական պայմանագրերի  շրջանակներում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների համար փաստացի վճարելու (վճարողի հաշվից դուրս գրելու) պահի վերաբերյալ տեղեկանք տալու կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

պետական գնումների (պետական պատվերի), քլիրինգային առաքումների

 

և միջպետական պայմանագրերի շրջանակներում __________________

(պետական պատվերի իրականացնող____________ կողմից մատակարարված ապրանքների

ձեռնարկության անվանումը)

 

և մատուցված ծառայությունների համար փաստացի վճարելու (վճարողի հաշվից դուրս գրելու) պահի վերաբերյալ

 

Պետական պատվեր իրականացնող ձեռնարկության հարկ վճարողի հաշվառման համարը
Պետական գնումների (պետական պատվերի), քլիրինգային առաքումների և
միջպետական պայմանագրերի շրջանակներում մատակարարված ապրանքների
և մատուցված ծառայությունների անվանումները
Մատակարարված ապրանքների և
մատուցված ծառայությունների գումարը 
Մատակարարված ապրանքների և մատուցված
ծառայությունների համար վճարումը
ամիսը, ամսաթիվը,
տարեթիվը
գումարը (հազ. դրամ) ամիսը, ամսաթիվը,
տարեթիվը
գումարը
(հազ. դրամ)
       
       
       
       
 

 Պարտքը առ 31.12. 1997 թ.

   

  

Պարտքի գումարը ______________________________

(տառերով)

 

_________________________________________
       (պետական պատվեր տեղադրող մարմնի լրիվ անվանումը)

 

________________

____________

(ղեկավարի անունը, ազգանունը)

 (ստորագրությունը)

  

Կ.Տ.

 

«____» ________ 199  թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան