«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
11 մարտի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 2000 թվականի N 99
քաղ. Երևան
«ՍՅՈՒՆԷՆԵՐԳԱՇԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Սյունէներգաշին» փակ բաժնետիրական ընկերություն:
2. «Սյունէներգաշին» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` «Սյունէներգաշին» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունն ապահովելու նպատակով ձեռնարկել միջոցներ` սահմանված կարգով «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից համապատասխան գույքն առանձնացնելու և «Սյունէներգաշին» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց հանձնելու համար:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Սարգսյան |