Գլխավոր տեղեկություն
Номер
N 408
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.07.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.07.03/14(47)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.06.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.06.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.06.1998
Дата вступления в силу
03.07.1998

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 1998 թվականի N 408
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 351 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և քոլեջների 1998/99 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերը հաստատելու մասին» N 351 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում 1-ին կետի «4010» թիվը փոխարինել «4020» թվով, իսկ «70» թիվը`«80» թվով:

2. «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման մեջ կատարել վերաբաշխում` պակասեցնելով 01 խմբի 04` «Արտաքին տնտեսական աջակցություն» ենթախմբից 367 հազ. դրամ, այն ավելացնելով 04 խմբի 13` «Բարձրագույն կրթություն» ենթախմբին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան