040.0372.17.06.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱն
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 1998 թվականի N 372
քաղ. Երևան
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի երկրորդ մասի 1-ին կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգի կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված կտրոնների, որպես խիստ հաշվառման փաստաթղթեր, տպագրությունն ու Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության միջոցով դրանց տարածումը Հայաստանի Հանրապետության տարածքում ավելացված արժեքի հարկ վճարողներին.
բ) 15-օրյա ժամկետում սահմանել սույն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ հուշաթերթիկի ձևը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության միջոցով դրանք տրամադրել մաքսակետերին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետև` օտարերկրյա քաղաքացի) կողմից Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանման ժամանակ այդ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում վճարված ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման կարգը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում ավելացված արժեքի հարկ վճարողներից (այսուհետև` հարկ վճարող) ձեռք բերված ապրանքների համար Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու իրավունք վերապահվում է միայն այն դեպքում, եթե`
ա) օտարերկրյա քաղաքացու կողմից տվյալ հարկ վճարողից մեկ օրվա ընթացքում ձեռք բերված ապրանքների արժեքը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) կազմում է առնվազն 100,000 դրամ.
բ) Հայաստանի Հանրապետությունից այդ ապրանքներն արտահանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացու կողմից դրանց ձեռքբերմանը հաջորդող 90 օրվա ընթացքում.
գ) մինչև Հայաստանի Հանրապետությունից այդ ապրանքների արտահանումը դրանք չեն օգտագործվել:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն օտարերկրյա քաղաքացիներին վերադարձնելու համար հիմք է հանդիսանում ապրանքի ձեռքբերումը հաստատող` սույն կարգով նախատեսված կտրոնը:
4. Կտրոններն ստանալու համար Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված (հարկ վճարողի հաշվառման համար ունեցող) հարկ վճարողները (բացառությամբ ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարներ վճարողների) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում դիմում (ձև N 1), որի հիման վրա Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանած կարգով հարկային մարմինները դիմումի ներկայացմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են համապատասխան քանակով կտրոններ և վարում դրանց հաշվառումը:
5. Կտրոնները տրամադրվում են դրանց ձեռքբերման համար դիմում ներկայացրած պատասխանատու անձանց կողմից լիազորված անձին` անձնագիր (կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ) ներկայացնելու դեպքում: Կտրոնների ստացումը հաստատվում է անդորրագրով (ձև N 2):
6. Հարկային տեսչության մարմինները համապատասխան գրանցման մատյանում (ձև N 3) նշում են կտրոնների հաշվառման մասին տվյալներ, մասնավորապես, տրամադրվող կտրոնների համարները, քանակը և ստանալու օրը:
7. Կտրոններ ձեռք բերած հարկ վճարողները վարում են դրանց գծով առանձնացված հաշվառում` խիստ հաշվառման փաստաթղթերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող 20 օրվա ընթացքում հարկային տեսչության մարմիններ ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանած ձևով հաշվետվություն օգտագործված կտրոնների քանակի վերաբերյալ:
8. Սույն կարգի համաձայն ձեռք բերված կտրոնների օտարումը կամ փոխանցումն այլ անձանց արգելվում է:
9. Սույն կարգի 2-րդ կետում նշված դեպքերում օտարերկրյա քաղաքացու ցանկությամբ և անձնագիր ներկայացնելու դեպքում նրան ապրանք մատակարարող հարկ վճարողը լրացնում է կտրոնը (ձև N 4), որի ձախ մասը պահում է իր մոտ, իսկ աջ մասը տալիս օտարերկրյա քաղաքացուն:
Եթե սույն կարգի 2-րդ կետի «ա» ենթակետում նշված չափը լրանում է օտարերկրյա քաղաքացու կողմից տվյալ հարկ վճարողից մեկ օրվա ընթացքում մեկից ավելի անգամ ձեռք բերված ապրանքների արժեքի հանրագումարով, ապա սույն կետի առաջին պարբերությունում նախատեսված կարգով կտրոնը տրամադրվում է օտարերկրյա քաղաքացու կողմից տվյալ հարկ վճարողից տվյալ օրվա ընթացքում ձեռք բերված մյուս ապրանքների համար դուրս գրված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:
Եթե օտարերկրյա քաղաքացուն սույն կետի առաջին կամ երկրորդ պարբերություններով նախատեսված կարգով տրվել է կտրոն, և կտրոն տալու օրվա ընթացքում օտարերկրյա տվյալ քաղաքացին նույն հարկ վճարողից ձեռք է բերում այլ ապրանքներ` սույն կարգի 2-րդ կետի «ա» ենթակետում նշված չափից ոչ ավելի արժողությամբ, ապա նախկինում տրված կտրոնը ներկայացնելու դեպքում օտարերկրյա տվյալ քաղաքացուն տրվում է նոր կտրոն, որտեղ լրացվում են ինչպես տվյալ պահին ձեռք բերվող, այնպես էլ նախկինում տրված կտրոնում ներառված ապրանքների վերաբերյալ տվյալները: Այդ դեպքում տվյալ հարկ վճարողի կողմից նախկինում տրված կտրոնի վրա կատարվում է «ոչնչացված է» նշումը և դրա երկու մասերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան մարմին:
10. Հայաստանի Հանրապետությունից ապրանքներն արտահանելիս այդ ապրանքների համար Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացու կողմից վճարված ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման իրավունքի վերապահման համար օտարերկրյա տվյալ քաղաքացին Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ ներկայացնում է`
ա) անձնագիր.
բ) սույն կարգի 9-րդ կետին համապատասխան տրված կտրոնը:
11. Սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացվելուց հետո Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են կտրոնում նշված ապրանքների առկայությունը և սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված պայմանը բավարարելու դեպքում կտրոնի վրա կատարում են համապատասխան գրառումներ և կնքում այն:
12. Անկախ սույն կարգի 2-րդ կետում նշված պայմաններն օտարերկրյա քաղաքացու կողմից ներկայացվող ապրանքների բավարարելու հանգամանքից, օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարները վերադարձման ենթակա չեն, եթե արտահանվում են հետևյալ ապրանքները`
ա) սննդամթերք (հեղուկ կամ պինդ).
բ) ծխախոտի արտադրանք.
գ) դեղորայք.
դ) արվեստի գործեր.
ե) տրանսպորտային միջոցներ (բացառությամբ մարզական փոխադրամիջոցների):
13. Սույն կարգի 11-րդ կետին համապատասխան կնքված կտրոնը ներկայացնելու դեպքում օտարերկրյա քաղաքացին կարող է կտրոնում նշված ապրանքների համար Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալ`
ա) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղաբաշխված բանկերի գործառնական գրասենյակներից.
բ) Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանման պահից հետո մեկ տարվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից:
14. Սույն կարգի 13-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղաբաշխված բանկերի գործառնական գրասենյակներից ավելացված արժեքի հարկի գումարների ստացման դեպքում տվյալ բանկը`
ա) կարող է ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով գանձել վճար, որը պակասեցվում է օտարերկրյա տվյալ քաղաքացուն վերադարձվող ավելացված արժեքի հարկի գումարներից.
բ) վարում է տվյալ գործառնական գրասենյակի կողմից վճարված ավելացված արժեքի հարկի գումարների գրանցամատյան (ձև N 5).
գ) յուրաքանչյուր ամսվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տվյալ գործառնական գրասենյակի կողմից վճարված ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման հայտ (ձև N 6)` կցելով տվյալ ամսվա ընթացքում բանկի գործառնական գրասենյակի կողմից ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման համար հիմք հանդիսացող կտրոնները և սույն կետի «բ» ենթակետին համապատասխան վարված գրանցամատյանը:
15. Սույն կարգի 13-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան օտարերկրյա քաղաքացիների կողմից կտրոնները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվելու դեպքում և սույն կարգի 14-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան բանկերի գործառնական գրասենյակների կողմից վճարված ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման հայտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը 30 օրվա ընթացքում վերադարձնում է համապատասխան գումարը:
16. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն կարգի 15-րդ կետին համապատասխան գումարները վերադարձնելուց հետո համապատասխան կտրոններն ուղարկում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն:
Ձև 1
ՀՀ ՀՏ ____________________ տարածքային հարկային տեսչության պետին Դ Ի Մ ՈՒ Մ ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման կտրոնների ձեռքբերման մասին խնդրում ենք տրամադրել ________________________ կտրոն: Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ______________ _____________________ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ _________________ _____________________ |
Ձև 2
ՀՀ ՀՏ _________________________ տարածքային հարկային տեսչություն (տարածքային հարկային տեսչության անվանումը)
Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր
ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման կտրոնների ստացման
Գրանցման N _______ առ _________ 199 թ. ____________________________________________________________ |
Ձև 3
Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ
N/N |
Ավելացված |
Հասցեն |
Հարկ վճարողի |
Կտրոնների |
Տրամադրվող |
Կտրոնների |
Կտրոնների |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
Կ Տ Ր Ո Ն 0 0 0 0 0
Ապրանքի |
Գինը (դրամ) |
Ապրանքի |
Ընդհանուր |
այդ թվում` |
Ընդամենը |
Օտարերկրյա քաղաքացու | |||
Քաղաքացիությունը |
Անձնագրի |
Հասցեն |
Ստորագրությունը |
Կտրոնը լրացնող ավելացված արժեքի հարկ վճարողի | ||
Անվանումը |
ՀՎՀՀ |
Հասցեն |
____ __________ 199 թ. Կ.Տ. ՀՀ ՏՀՏ |
Ձև 4
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
Կ Տ Ր Ո Ն 0 0 0 0 0
Ապրանքի |
Գինը (դրամ) |
Ապրանքի |
Ընդհանուր |
այդ թվում` |
Ընդամենը |
Օտարերկրյա քաղաքացու | |||
Քաղաքացիությունը |
Անձնագրի |
Հասցեն |
Ստորագրությունը |
Կտրոնը լրացնող ավելացված արժեքի հարկ վճարողի | ||
Անվանումը |
ՀՎՀՀ |
Հասցեն |
____ __________ 199 թ. Կ.Տ. ՀՀ ՏՀՏ |
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ | ||
Արտահանվել է | ||
Ամսաթիվը |
Ընդհանուր արժեքը |
ԱԱՀ (դրամ) |
__________ ____________________________ (ամսաթիվը) (ստորագրությունը) Կ.Տ. |
Ձև 5
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
_________________________ բանկի N _____ գործառնական գրասենյակի (բանկի անվանումը) կողմից օտարերկրյա քաղաքացիներին 199_ թվականի ______________ ամսվա ընթացքում վերադարձված ավելացված արժեքի հարկի գումարների կտրոնների |
N/N ը/կ |
ԿՏՐՈՆԻ ՀԱՄԱՐԸ | ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ (ԴՐԱՄ) |
Ընդամենը |
ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ____________ ____________________ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ _______________ ____________________ Կ.Տ. |
.
Ձև 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
_____________________________________________________ Խնդրում է փոխհատուցել 199 ___ թվականի ___________________ ամսվա ընթացքում բանկի N _______ գործառնական գրասենյակի կողմից օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց վերադարձված ավելացված արժեքի հարկի գումարները` _______________________________________________ դրամ _______________________________________________ դրամ: Ամսվա ընթացքում բանկի գործառնական գրասենյակի կողմից ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման հիմք հանդիսացող կտրոնները ( ______ թերթ) և դրանց գրանցամատյանը կցվում են: ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ __________ ____________________ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ ______________ ___________________ ____ ____________ 199 թ. Կ.Տ. |