040.0710.23.11.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 նոյեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 1999 թվականի N 710
քաղ. Երևան
ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով մարզադպրոցների և մարզաբազաների աշխատանքները համակարգելու, բյուջետային հատկացումներն առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մարզադպրոցները, համաձայն հավելվածի, հանձնել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայությանը:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում` սահմանված կարգով ավարտել նշված մարզադպրոցների գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.
բ) մինչև 2000 թվականի հունվարի 1-ը` սահմանված կարգով ավարտել սույն որոշման հավելվածում ընդգրկված մարզադպրոցների գույքագրման և համակարգի օպտիմալացման աշխատանքները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 23-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Սարգսյան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եՎ սպորտի նախարարության ենթակայությանը հանձնվող` Հայաստանի Հանրապետության կրթության եՎ գիտության նախարարության մարզադպրոցների
1 |
Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց |
2. | Ջրային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց |
3. | Ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի հանրապետական կենտրոնական մարզադպրոց |
4. | Բռնցքամարտի մասնագիտացված օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց |
5. | Հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց |
6. | Հրաձգության մասնագիտացված հանրապետական մանկապատանեկան մարզադպրոց |
7. | Թեթև ատլետիկայի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց |
8. | Հ. Շահինյանի անվան սպորտային մարմնամարզության օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց |
9. | Է. Գրիգորյանի անվան ֆուտբոլի հանրապետական մասնագիտացված մարզադպրոց |
10. | Խաղային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց |
11. | Մարզական բարձրագույն վարպետության հանրապետական մարզադպրոց |
12. | Շախմատի հանրապետական օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոց |
13. | Գյումրիի մենապայքարային մարզաձևերի հանրապետական մարզադպրոց |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Շ. Կարամանուկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.05.2000, N 219 | 03.05.2000, N 710 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|