«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 նոյեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 1999 թվականի թիվ 707
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 584 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների առավել նպատակային օգտագործման անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով Համաշխարհային բանկի հետ ձեռք բերված համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 18-ի «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների մնացորդի ծախսային ուղղությունները հաստատելու մասին» N 584 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների մնացորդի բաշխման ծախսային ուղղություններում`
ա) 2-րդ կետի 4-րդ սյունակում «90000» թիվը փոխարինել «140000» թվով.
բ) 4-րդ կետի «բ» ենթակետի 4-րդ սյունակում «550000» թիվը փոխարինել «200000» թվով.
գ) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
7. | Կազմակերպություններում հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրում և աուդիտ |
ա)«Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ-ում, «Ոռոգում» ՊՓԲԸ-ում, «Հայկական ավիաուղիներ» ՊՓԲԸ-ում հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրում
բ) ջեռուցման ոլորտի կազմակերպություններում տեխնիկական և ֆինանսական աուդիտի իրականացում |
150000
100000 |
ՀՀ ֆինանսների նախարարություն,
|
դ) նշված ծախսային ուղղությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ կետով.
9. | Համակարգչային սարքավորումների ձեռքբերում | ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ սեփականաշնորհման նախարարության և այլ նախարարությունների, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի համակարգչային սարքավորումների ձեռքբերում | 350000 | ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետում նշված աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով, առանց մրցույթի անցկացման, կնքել ուղղակի պայմանագրեր համաձայնեցնելով Համաշխարհային բանկի և շահագրգիռ նախարարությունների հետ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` երկշաբաթյա ժամկետում ամփոփել սույն որոշման 1-ին կետի «դ» ենթակետում նշված` ձեռք բերվելիք սարքավորումների ցանկը:
4. Սահմանել, որ`
ա) սույն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 18-ի N 584 որոշման մեջ նշված աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը.
բ) սույն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 18-ի N 584 որոշմամբ հաստատված գումարային արտահայտությունները դիտվում են որպես նշված աշխատանքների ֆինանսավորման առավելագույն սահմաններ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 23-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|