Գլխավոր տեղեկություն
Номер
N 193
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.03.1998-10.06.1999)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.04.20/8(41)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.03.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
20.03.1998
Дата вступления в силу
20.03.1998

040.0193.20.03.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
20 մարտի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 1998 թվականի N 193

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ԱՅԼ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ ՍԵՐՄԱՑՈՒ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1998 թվականի գարնանացանը կազմակերպված անցկացնելու և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերի գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին և գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող այլ սուբյեկտներին օգնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` «Սերմեր» արտադրաառևտրական ֆիրմա» պետական ձեռնարկության միջոցով ձեռք բերել և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերի գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին և գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող այլ սուբյեկտներին ապրանքային վարկի տեսքով տրամադրել 250 մլն դրամ ընդհանուր արժողությամբ գարնանացան գարու սերմացու:

2. Թույլատրել գարնանացան գարու սերմացուի ձեռքբերումը կատարել Հունաստանի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1997 թվականի հոկտեմբերի 23-ին ստորագրված սննդամթերքի անվճար առաքման իրականացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետություն ներկրված պարենային ցորենի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության ներկրված պարենային ցորենի օգտագործման և դրա իրացումից գոյացող միջոցների տնօրինման կարգի մասին» N 121 որոշմամբ սահմանված կարգով իրացումից գոյացող` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հատուկ հաշվում կուտակվող գումարների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմեր» արտադրաառևտրական ֆիրմա» պետական ձեռնարկության հետ կնքել պայմանագիր գարնանացան գարու սերմացուի ձեռքբերման համար սույն որոշման 2-րդ կետում նշված միջոցները վերջինիս տրամադրելու պայմանների մասին: Պայմանագրում սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմեր» արտադրաառևտրական ֆիրմա» պետական ձեռնարկությանը սույն որոշման 2-րդ կետում նշված միջոցները տրամադրվում են տարեկան 5,2 տոկոս դրույքաչափով և վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հատուկ հաշվում պետք է վերականգնվեն մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

ա) կազմակերպել գարնանացան գարու սերմացուի ներկրումն ու հատկացումը սույն որոշման 1-ին կետում նշված մարզերի գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին և գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող այլ սուբյեկտներին.

բ) սույն որոշման համաձայն ձեռք բերված գարնանացան գարու սերմացուն գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին և գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող այլ սուբյեկտներին տրամադրել ապրանքային վարկի տեսքով` պայմանագրային հիմունքներով, դրամական արտահայտությամբ տարեկան 5,2 տոկոս դրույքաչափով` վարկի մարման ժամկետ սահմանելով 1998 թվականի նոյեմբերի 15-ը: Թույլատրել վարկառուներին վարկի մարումը կատարել դրամով կամ բնամթերային տեսքով:

գ) Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ համատեղ ձեռնարկել միջոցներ սերմացուի նպատակային օգտագործման ու սահմանված ժամկետներում ապրանքային վարկի վերադարձման համար:

5. Սահմանել 1998 թվականի գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին և գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող այլ սուբյեկտներին տրամադրել ապրանքային վարկի տեսքով տրամադրվող սերմացուի սահմանաքանակն ըստ մարզերի` համաձայն հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` երկշաբաթյա ժամկետում, համաձայնեցնելով համայնքների ղեկավարների հետ, հաստատել և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը տրամադրել սույն որոշմամբ ապրանքային վարկ ստացող գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների և գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող այլ սուբյեկտների ցանկը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1998 թվականի
մարտի 20-ի N 193 որոշման

 

1998 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ԱՅԼ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏԵՍՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍԵՐՄԱՑՈՒԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ

 

 


NN
ը/կ
Մարզի անվանումը Քանակը
(տոննա)

1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.
11.
Արագածոտն
Գեղարքունիք
Շիրակ
Կոտայք
Լոռի
Սյունիք
Վայոց ձոր
Արարատ
Արմավիր
Տավուշ
Սերմնաբուծական ձեռնարկություններ
400
400
400
200
130
160
60
20
10
20
200

Ընդամենը

2000

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.06.1999, N 421 10.06.1999, N 193
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան